Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈւԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈւՆՔ

Մարտիրոսյան Մարգար ՄարտիրոսիՄանկական հասակի նեյրովիրաբուժական ծառայությունը հիմնադրվել է 1983թ-ի փետրվարին Երևանի N 3 մանկական կլինիկական հիվանդանոցի (ներկայիս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ) մանկական վիրաբուժության բաժանմունքի կազմում ենթաբաժանմունքի ձևով` պրոֆ. Ս. Զոհրաբյանի նախաձեռնությամբ: Բաժանմունքում աշխատել են նեյրովիրաբույժներ Մ.Մ. Մարտիրոսյանը և Լ.Ս. Մովսիսյանը: 1986թ-ից այն գործել է որպես 30 մահճակալանոց ինքնուրույն բաժանմունք, որը մինչև 2005թ-ը ղեկավարել է նեյրովիրաբույժ, բ.գ.թ. Ռ.Ի. Օգանեզովը: 2006թ-ից բաժանմունքը ղեկավարում է նեյրովիրաբույժ, բ.գ.դ. Մ.Մ. Մարտիրոսյանը: Բաժանմունքում աշխատում են երկու նեյրովիրաբույժ, նեյրոօֆթալմոլոգ, կլինիկական օրդինատորներ, փորձառու բուժքույրեր:
Բաժանմունքում բուժվում են հիմնականում գանգուղեղային և ողնուղեղային վնասվածքներով, կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) զարգացման արատներով (ողնուղեղային և գանգուղեղային ճողվածքներ, հիդրոցեֆալիա, ներգանգային կիստաներ), ԿՆՀ բորբոքային և ծավալային գոյացություններով (թարախակույտ, էխինոկոկ, ուռուցքներ), անոթային ախտահարումներով (անևրիզմա, մալֆորմացիա) հիվանդներ: Մասնագիտական հետազոտման և, անհրաժեշտության դեպքում, վիրահատական բուժման են ենթարկվում նաև գանգուղեղային վնասվածքների մնացորդային երևույթներ և տարբեր պատճառներից գանգի դեֆեկտ ունեցող հիվանդներ:
ԿՆՀ-ի մի խումբ ախտահարումների դեպքում (հիդրոցեֆալիա, ներգանգային կիստաներ, լիկվորոցիրկուլյացիայի խանգարման բերող որոշ ուռուցքների հեռացման նախնական փուլ) կատարվում են վենտրիկուլո-պերիտոնեալ և վենտրիկուլո-ատրիալ շունտավորման վիրահատություններ, ինչը թույլ է տալիս բարձրացնել բուժման արդյունավետությունը:
Բժշկական կենտրոնում նեյրովիզուալիզացիայի սարքերի (համակարգչային շերտագրություն, նեյրոսոնոգրաֆիա) տեղադրումից հետո հնարավորություն է ստեղծվել վաղ հայտնաբերել ներգանգային սպոնտան արյունազեղումները նորածինների ու կրծքի հասակի երեխաների մոտ և, անհրաժեշտության դեպքում, իրականացնել վիրահատական բուժում:
Բաժանմունքում ներդրվել են վիրահատական բուժման նվազ տրավմատիկ և խնայողական եղանակներ` գանգի դեֆեկտի առաջնային և երկրորդային պլաստիկա մանրացրած աուտոոսկրով, թարախակույտերի և քրոնիկ հեմատոմաների բուժում ֆրեզային անցքերից դրենավորման միջոցով, սուբգալեալ դրենաժների տեղադրում ներգանգային սպոնտան արյունազեղումներով երեխաների մոտ: 2008թ-ից կիրառվում է նեյրոէնդոսկոպիկ եղանակով վիրահատությունների կատարման մեթոդը:
Բաժանմունքը հանդիսանում է Առողջապահության Ազգային Ինստիտուտի մանկական նեյրովիրաբույժների պատրաստման հենակետը, սպասարկում է նաև ԼՂՀ-ի և Ջավախքի մանկահասակ բնակչությանը:
Բժշկական կենտրոնը ունի գիտապրակտիկ կապեր Սանկտ Պետերբուրգ Ա.Լ. Պոլենովի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտի հետ: Կլինիկայի մի շարք աշխատակիցներ անցել են վերապատրաստում այդ ինստիտուտում: Որոշ բարդ վիրահատությունների կատարման համար այնտեղից հրավիրվում է մանկական նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, մեր հայրենակից պրոֆ. Վ.Ա. Խաչատրյանը:
 Վերջին 5 տարում բաժանմունքի աշխատակիցների կողմից տպագրվել են 12 գիտական աշխատություններ (հոդվածների և թեզիսների տեսքով), ներկայացվել են զեկուցումներ վիրաբուժական միջազգային գիտաժողովներում: 


 

 

 

 

 

Մալխասյան Ժիրայր Հրաչիկի
բժ.նեյրովիրաբույժ


 

 

 

 

Սարգսյան Սամվել Պավելի
բժ.վիրաբույժ


 

 

 

 

 

Մաթևոսյան Վահագն Սևակի
բժ.նեյրովիրաբույժ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины