Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈւՆՔ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը գործում է 2002 թվականից: Այն ղեկավարում է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արմեն Ավագյանը: Բաժանմունքում որակյալ մասնագիտական օգնություն է ցուցաբերվում դիմածնոտային շրջանի տարաբնույթ հիվանդություններից տառապող հիվանդներին:
Այս ոլորտի ախտահարումների թվում են դիմածնոտային շրջանի բնածին արատները, ձեռքբերովի ձևախախտումները, որոնք բաժանմունքում հանդիպում են հետևյալ հարաբերակցությամբ՝
· բնածին արատներ 12.2%,
· վնասվածքներ 31.7%,
· ուռուցքներ-ուռուցքանման գոյացություններ 13.6%,
· բորբոքային ախտահարումներ 37.5%,
· այլ հիվանդություններ 5%:
Բաժանմունքի կարևոր ձեռքբերումներից է դեմքի բնածին արտաների՝ շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքների («նապաստակի շրթունք», «գայլի երախ») վիրահատական բուժման դրական արդյունքները, երբ վերականգնվում է արատավոր օրգանի և՛ տեսքը, և՛ ֆունկցիան: Մեզ մոտ մատուցվում է նաև այնպիսի յուրահատուկ ծառայություն, ինչպիսին ատամների միանվագ սանացիան է ընդհանուր անզգայացմամբ, այսինքն՝ հնարավոր է մեկ բժշկական միջամտությամբ իրականացնել բոլոր ախտահարված ատամների լիարժեք բուժում:
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ուսումնական բազա է հանդիսանում Երևանի պետական բժշկական համալսարանի համար:


Ավագյան Արմեն Բենյամինի
բաժնի վարիչ

Շահինյան Անահիտ Լևոնի
դիմածնոտային վիրաբույժ

Սարգսյան Արմեն Լիպարիտի
դիմածնոտային վիրաբույժ

 




 



նկ. 1-AB վերին շրթունքի բնածին երկկողմանի ճեղքվածքով երեխայի նախավիրահատական և հետվիրահատական նկարները 1-C նույն երեխան երկու տարի անց,
նկ. 2-AB վերին շրթունքի բնածին միակոմանի ճեղքվածքով երեխայի նախավիրահատական և հետվիրահատական նկարները,
նկ. 3-A քիմքի բնածին ճեղքվածքով երեխա,
նկ. 3-B նույն երեխան վիրահատվելու հետո,
նկ. 5-A հազվադեպ ուռուցքային հիվանդությամբ տառապող հիվանդը վիրահատությունից առաջ,
նկ. 5-B նույն անձը վիրահատությունից երկու ամիս անց՝ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի և ֆրանսիահայ հասարակական գործիչ Անրի Սիրանյանի ընկերակցությամբ
նկ. 6 Ա.Ավագյանը ուսանողական խմբի և առոջացող հիվանդի հետ
նկ. 7 Քիմքի բնածին արատի կապակցությամբ վիրահատված երեխան ու նրա մայրը՝ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի և լոգոպեդ Զարա Հարությունյանի ընկերակցությամբ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины