Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ 2005-2004

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի դեկտեմբերի 11-20-ը դիմել է 151 հիվանդ, որոնցից 116-ը հոսպիտալացվել են: Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 27-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 10 հիվանդ, որից 9-ը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, 1-ը՝ կեղծ կռուպով:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է թոքաբորբով, սուր լարինգոտրախեիտով 2-ական, ցնցումային սինդրոմով, կեղծ կռուպով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և հիպերթերմիկ ցնցումներով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերված հիվանդների թիվը 3-ն է՝ 2-ը սուր ապենդիցիտով, 1-ը՝ սուր որովայնով:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1-ական հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է ձախ սրունքի կոտրվածքով 1 հիվանդ: ԼՂՀ-ից, Կոտայքի մարզից և Վրաստանից շտապ օգնության ծառայությունը բերել է 1-ական հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի դեկտեմբերի 1-10-ն դիմել է 126 հիվանդ, որոնցից 97-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 5 հիվանդ, որոնցից 6-ը հիպերթերմիկ ցնցումներով, 1-ը ցնցումային սինդրոմով, 2-ը վերին շնչուղիների հիվանդությամբ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ 2-ը հիպերթերմիկ ցնցումներով և ստոծանու ճողվածքով ու կոմայով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր որովայնով 2 հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի նոյեմբերի 21-30-ը դիմել է 178 հիվանդ, որոնցից 133-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2 և բրոնխոպնևմանիայով 1 հիվանդ:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 4 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների թիվը 6-ն է՝ սուր ապենդիցիտով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և բրոնխոպնևմանիայով:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է գանգուղեղային տրավմայով 1 հիվանդ:
Թոքային բաժանմունք բերվել է սուր որովայնով 1 հիվանդ:
Հանրապետության մարզերից տեղափոխված հիվանդների թիվը 4-ն է:


2005 թվականի նոյեմբերի 1-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 333 հիվանդ, որոնցից 251-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 39-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 3, սուր լարինգոտրախեիտով և կեղծ կռուպով 1-ական մարդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 7 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 17 հիվանդ, որոնցից 2-ը Կոտայքի մարզից:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և կոմատոզ վիճակով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերվել է գլխուղեղի տրավմայով 1 հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է 2 հիվանդ:
Շտապ օգնության ծառայության կողմից ԲԿ է բերվել նաև սննդային թունավորումով 3 մարդ:


Հայաստանի առողջապահական հիմնարկներում որակի կառավարման սիստեմի ներդրման արդյունքում բժիշկներն ու հիվանդներն իրենց բավարարված կզգան:
2005 թվականի նոյեմբերի 11-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ներկայացնելով նշված սիստեմի ներդրման արդյունավետությունը՝ Համաշխարհային բանկի որակի և մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը նշեց, որ որակի կառավարման 8 սկզբունքներից 1-ինը հաճախորդների վրա կենտրոնանալն է. «Եթե ուզում ենք առողջապահական հիմնարկները շահույթ ստանան, պետք է բավարարենք հաճախորդի պահանջը՝ լիարժեք ու կարճատև բուժում իրականացնելով»:
Նշենք, որ որակի կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն երկարատև գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Հայաստանում մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն միակն է, որտեղ ներդրվել է նշված սիստեմը:
Համաշխարհային բանկը մտադիր է մայրաքաղաքի 2 բումիավորումներում ներդնել այն, որոնցից մեկը «Սուրբ Աստվածամայր» բուժմիավորումն է:
11.11.2005 MEDIAINFORM


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի հոկտեմբերի 21-31-ը դիմել է 169 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 131-ը:
Սոմատիկ բաժանմունք տեղափոխվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 5 մարդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ, որից ուղեղի ցնցումով և կերակրափողի էրոզիայով հիվանդներ Արմավիրի մարզից և մարյրաքաղաքից գլխուղեղի տրավմայով, գլխուղեղի ցնցումով, հիպերթրեմիկ ցնցումներով և սուր լարինգոտրախեիտով 1-ական հիվանդներ:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է ուղեղի ցնցումով 1 հիվանդ:
Թոքային բաժանմունք՝ սուր ապենդիցիտով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվելէ սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 1 հիվանդ:


Համաշխարհային բանկը Հայաստանի առողջապահական բուրգերում ներդնելու է որակի կառավարման սիստեմ: Առաջինը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն է, որտեղ 2005 թվականի հոկտեմբերի 27-ին ՀԲ-ի որակի և մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրեց նշված սիստեմի ներդրման նպատակներն ու արդյունավետությունը:
Որակի կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն երկարատև գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Ըստ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների՝ որակի ապահովումը լիարժեք ու կարճատև բուժումն է, որը գնահատելու է միայն հիվանդը:
ՀԲ-ի մասնագետը համամիտ է նշվածի հետ՝ միաժամանակ փաստելով, որ լիարժեք ու կարճատև բուժման համար էլ հենց պետք է ներդնել որակի կառավարման սիստեմը, որի շնորհիվ իրեն բավարարված կզգա և հիվանդը, և բժիշկը: Ըստ այդմ՝ բուժհիմնարկին կտրվի ISO 9000 հավաստագիր (ISO-ն ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 1947թ-ին Ժնևում), որը առողջապահական կազմակերպություններին թույլ է տալիս զարգացնել միջազգային կապերը, բարձրացնում է բժիշկների շահագրգռվածությունը, կրճատում է այն ծախսերը, որոնք չեն ապահովում ցանկալի որակ, բարելավում է ընկերության մասնագիտական իմիջը:
«Որակի սիստեմի ներդրման շնորհիվ բուժիմնարկներն անընդհատ կկատարելագործվեն»,- հավաստում է ՀԲ-ի մասնագետը:
Մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն ողջ Անդրկովկասում և Հայաստանում միակն է, որտեղ ներդրվել է նշված սիստեմը, սակայն ոչ թե ՀԲ-ի օժանդակությամբ, այլ՝ սեփական միջոցներով:
Անդրկովկասի բուժհիմնարկներում նման փորձ դեռևս չի իրականացվել:
Իսկ ինչու է ՀԲ-ն սիստեմի ներդրման համար ընտրել Հայաստանի բուժհիմնարկները՝ MEDINFORM-ի հարցին Րաֆֆի Սեմերջյանը պատասխանեց. «Պարզապես փորձեր են արվում բարելավել Հայաստանի առողջապահական համակարգը»:
28.10.2005 MEDIAINFORM


Մեր հասարակության մեջ հաճախ են հանդիպում ծնողներ, ովքեր ծննդաբերելուց հետո առանց խղճի խայթի հրաժարվում են իրենց երեխաներից՝ թողնելով անօգնական:
Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ ծնողները բժիշկներին առաջարկում են սպանել իրենց նորածին հիվանդ երեխաներին: Բժիշկն ամեն գնով պայքարում է երեխայի կյանքի համար, սակայն ծնողը չի ցանկանում բուժման վրա ժամանակ ու փող ծախսել:
Հարց է առաջանում՝ ո՞վ է մեղավոր, որ երեխան ծնվել է հիվանդ՝ ծնողնե՞րը, բժիշկնե՞րը, թե՞ կյանքի պայմանները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նեկայումս խնամվում է ծնողների կողմից լքված 6 երեխա, որոնցից 1-ը լիովին առողջ է: Երեխաներից 3-ը գտնվում են նորածնային պաթոլոգիայի բաժանմունքում:
Իվետա Ավետիսյանը ծնվել է սեպտեմբերի 24-ին: Երեխան ունի ողնաշարի ճողվածք: Երբ ծնողներն այդ մասին իմացել են, նրանից հրաժարվել են: Երեխան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում և այժմ իրեն լավ է զգում:
Մարիամ Մանուկյանը ծնվել է սեպտեմբերի 3-ին 1կգ 200գ քաշով և առողջական խնդիրներ չունի: Ընտանիքի 5-րդ երեխան է, այդ պատճառով էլ անցանկալի է: Ծնողները լքելով նրան՝ պատճառաբանել են, թե պահելու հնարավորություն չունեն:
Ռուզաննա Եգորյանը նույնպես լքվել է ծնողների կողմից: Նա ծնվել է օգոստոսի 16-ին մի քանի արատով՝ դաունի սինդրոմով և բացակայում է հաստ աղու անցքը:
Նեյրովիրաբուժության բաժանմունքում խնամվում է ծնողներից լքված ողնուղեղի ճողվածքով 3 երեխա՝ Արաբո Նազարյանը, Ալլա Դավթյանը և Մելինե Հարությունյանը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալլա Հարությունյանը ծնողների նման պահվածքը բարբարոսություն է համարում՝ ընդգծելվ՝ երեխան իր չէ, որ նրանից հեշտությամբ հրաժարվեն, այնինչ ծնողներն ուղղակի լրացնում են հրաժարականի փաստաթղթերը և գնում՝ չմտածելով երեխայի հետագա ճակատագրի մասին:
«Որքան էլ երեխային լավ ենք խնամում, միևնույն է նրանք ամեն ինչ տեսնում, զգում են և մշտապես թախծոտ հայացք ունեն»,- ընդգծում է Ալլա Հարությունյանը՝ հավելելով, որ դարեր շարունակ հայ մայրը համավել է հոգատար ու բարի, սակայն այսօր մեր հասարակությունը կորցրել է իր հոգին:
Մասնագետը նշում է նաև, որ իրենց երեխաներին լքող ծնողների համար հատուկ օրենք պետք է մշակվի, որպեսզի նրանք անպատիժ չհրաժարվեն երեխայից:
17.10.2005 MEDIAINFORM


Փոքրիկ Սամվելը 4 ամսական էր, երբ 2005 թվականի ապրիլին տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Բժիշկները նրա վիճակը անհույս էին համարում, քանի որ տղան ուներ 2 բնածին արատ ստոծանու ճողվածք և տրախեոմալյացիա (tracheomegalia) (շնչափողի փափկեցում): Այդ պատճառով արհեստական շնչառությամբ էր ապրում:
Շուրջ 6 ամիս վերակենդանացման բաժանմունքում բուժվելուց հետո, փոքրիկը օրերս դուրս է գրվել:
Ինչպես MEDINFORM-ին տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, ի շնորհիվ բժիշկների հոգատար վերաբերմունքի տղայի առողջական վիճակը բավարար է գնահատվում՝ ստոծանու արատը վիրահատվել է, իսկ շնչափողի փափկեցումը բուժվել դեղորայքով:
15.10.2005 MEDIAINFORM


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի հոկտեմբերի 1-10-ն ընդունվել է 144 հիվանդ, որոնցից 104-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից մայրաքաղաքից բերվել են հետևյալ հիվանդները՝ վնասվածքաբանության բաժանմունք բերվել է նախաբազկի հոդի շրջանի կոտրվածքով հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել են ուղեղի ցնցումով, տրավմատիկ շոկով, գանգուղեղային տրավմայով, ցնուցումային սինդրոմով և անհայտ էթեոլոգիայով հիվանդներ:
Սոմատիկ բաժանմունք բերվել են ալերգիկ ռեակցիայով, սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով և ցնցումային սինդրոմով հիվանդներ:
Դիմածնոտային բաժանմունք բերվել է քթի միջնապատի կոտրվածքով 1 հիվանդ:
Ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել շտապ օգնության ծառայության կողմից բերված սուր որովայնով 2, հետցնցումային սինդրոմով, սուր ապենդիցիտով և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1-ական հիվանդի:
Հանարապետության մարզերից շտապ օգնության ծառայությունը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխել է հետևյալ հիվանդներին՝ Ապարանից վնասվածքաբանական բաժանմունք՝ ձախ ազդրի կոտրվածքով հիվանդ:
Գեղարքունիքի մարզից՝ սուր տոքսիկոզով հիվանդ:
Վանաձորից վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել են ողնուղեղային ճողվածքով և անհասությամբ հիվանդներ:
Էջմիածնից սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1 երեխա բերվել է վերակենդանացման բաժանմունք:
Նոյեմբերյանից նյարդաբանական բաժանմունք բերվել է էպիլեպսիկ ցնցումներով հիվանդ:
Չարենցավանից նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով հիվանդ:
Վանա ձորից հիպերթերմիկ սինդրոմով հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք:
Մարտունուց վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ներարգանդային ինֆեկցիայով հիվանդ:
Արարատից նեյրոինֆեկցիայով հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք:


Լենինգրադից Հայաստան ժամանած հայազգի հայտնի նեյրովիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը 2005 թվականի հոկտեմբերի 4-8-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարել է 4 վիրահատություն:
Վիրահատվել են հատուկ բարդության դեպքերը:
Վիրահատվել է 8-ամյա աղջկա ուղեղի ուռուցքը: Ներկայումս նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում: Ուղեղի ուռուցքի վիրահատության է ենթարկվել նաև 8 ամսական 1 աղջիկ: Վիրահատվել են նաև 2 երեխայի ողնաշարի շրջանի ուռուցքները:
13.10.2005 MEDIAINFORM


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի սեպտեմբերի 21-30-ը դիմել է 175 հիվանդ, որոնցից 137-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է: Այդ թվում վիրաբուժության բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ կրծքավանդակի ծակած վերքով, սուր որովայնով և սուր ապենդիցիտով:
Սոմատիկ բաժանմունք բերվել է հիպերթերմիկ ցնցումներով 1 և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2 մարդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է թոքաբորբով, անհասությամբ, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, հիպերթերմիկ շոկով 1-ական, գլխուղեղի տրավմայով 2 և ցնցումային սինդրոմով 3 հիվանդ:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է սուր նեյրոինֆեկցիայով 1 հիվանդ: Նշված ժամանակա-հատվածում ԲԿ ընդունված հիվանդներից 2-ը Կոտայքից և Արարատից են, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ից:


2005 թվականի սեպտեմբերի 11-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 156 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել է 116-ը:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերվել է 13 հիվանդ, այդ թվում նյարդաբանական բաժանմունք են բերվել հետցնցումային վիճակով, էպիլեպսիկ նոպաներով և հիպերթերմիկ ցնցումներով հիվանդներ:
Վերակենդանացման բաժանմունք է բերվել գանգուղեղային տրավմայով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք է բերվել սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 2 հիվանդ:
Գաստրոէնտերոլոգիական բաժանմունք բերվել է աղիքային խիտով 1 հիվանդ:
Ուղեղի ցնցումով 1 հիվանդ էլ բերվել է նեյրովիրաբուժության բաժանմունք:
Հիվանդներից 45-ը հանրապետության տարբեր մարզերից են, մեծամասամբ Արմավիրից և Արարատից:
Արմավիրից նեյրովիրաբուժության բաժանմունք տեղափոխվել է 1, քիթ-կոկորդ հիվանդությունների բաժանմունք՝ 2, սոմատիկ բաժանմունք՝ 3, նորածնային պաթոլոգիա՝ 2 և վերակենդանացման բաժանմունք՝ 1 հիվանդ:
Արարատից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 3, քիթ-կոկորդ հիվանդությունների, վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունք՝ 1-ական հիվանդ:
Արագածոտնից 2 հիվանդ ընդունվել է սոմատիկ, իսկ 1-ը՝ վերակենդանացման բաժանմունք:
ԼՂՀ-ից քիթ-կոկորդ հիվանդությունների բաժանմունք բերվել է 2 հիվանդ:
Սյունիքից 1-ական հիվանդ ընդունվել է վնասվածքաբանության, նեյրովիրաբուժության և սոմատիկ բաժանմունքներ:
Գեղարքունիքի մարզից սոմատիկ բաժանմունք է տեղափոխվել 2 հիվանդ:
Լոռու և Շիրակի մարզերից բերվել է 1-ական հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի սեպտեմբերի 1-10-ը դիմել է 124 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 102-ը:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 21-ն է: Այդ թվում վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 և սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 1 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է ցնցումային սինդրոմով, ուղեղի ցնցումով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և որովայնի վնասվածքով 1-ական հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք է ընդունվել սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 3, հիպերթերմիայով, սուր բրոնխոպնևմանիայով և ալիմենտար գաստրիտով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերվել են գլխուղեղի վնասվածքով, ձախ քունքի շրջանի սալջարդով և ուղեղի ցնցումով հիվանդներ:
Նորածնային պաթոլոգիա է բերվել ներարգանդային ինֆեկցիայով 1 երեխա:
Մարզերից դիմած հիվանդների թիվը 51-ն է, որից 20-ը՝ Արմավիրից, 18-ը՝ Արարատից, 4-ական հիվանդ Արագածոտնից, 1-ական՝ Շիրակից և Տավուշից և 3-ը՝ Կոտայքից:


2005 թվականի օգոստոսի 22-31-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 163 հիվանդ, որոնցից 113-ը հոսպիտալացվել են:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 23-ն է:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 5 հիվանդ՝ բրոնխոպնևմանիայով, ցնցումային սինդրոմով, անհայտ էթեոլոգիայով և ցնցումներով:
Վիրաբուժության բաժանմունք ընդունվել է սուր որովայնով 2 և սուր ապենդիցիտով 1 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 5 մարդ:
Նորածնային պաթոլոգիա ընդունվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և հիպերթերմիայով 1-ական հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց 2005 թվականի օգոստոսի 11-20-ը դիմել է 187 հիվանդ, որոնցից 131-ը հոսպիտալացվել են:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերվել է 17 հիվանդ, որոնցից 8-ը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ ընդունվել են սոմատիկ բաժանմունք:
Վերակենդանացման բաժանմունք է բերվել 2 հիվանդ՝ ալերգիկ ցանով և ներարգանդային ինֆեկցիայով:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք նույնպես ընդունվել է 2 հիվանդ՝ 1-ը՝ ձախ նախաբազկի կտրած վերքով, իսկ մյուսը՝ աջ ձեռքի կոտրվածքով:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է ուղեղի ցնցումով 1 հիվանդ:


2005 թվականի հուլիսի 21-30-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 174 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 121-ը:
Շտապ օգնության ծառայութան կողմից բերված 16 հիվանդներն ընդունվել են հետևյալ բաժանմունքներ՝ Վիրաբուժական բաժանմունք ընդունվել է սուր ապենդիցիտով 1 հիվանդ, սոմատիկ բաժանմունք՝ թոքաբորբով, տոքսիկոզով և հիպերթերմիայով 1-ական հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է գանգուղեղի պրավմայով 1, հիպերթերմիկ ցնցումներով 2 հիվանդ:
Նեյրովիրաբուժական բաժանմունք ընդունվել է ուղեղի ցնցումով 2, գանգուղեղի տրավմայով և ողնաշարի տրավմայով 1-ական հիվանդ:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդներից 5-ը չեն հոսպիտալացվել:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք 2005 թվականի հուլիսի 1-20-ը ընդունվել են հետևյալ հիվանդները՝ 1999թ ծնված աղջիկ՝ խրոնիկական կոլիտով, աղիների դիզբակտերիոզով և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով:
Վարդաշենից 2004թ ծնված աղջիկ՝ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով, փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
1996թ ծնված տղա՝  հիպովոլեմիկ շոկով և փսխումային սինդրոմով:
Խարբերդից 2005թ ծնված աղջիկ՝  ինֆեկցիոն տոքսիկ շոկով:
2003թ ծնված աղջիկ՝ ցնցումային սինդրոմով:
2005թ ծնված աղջիկ՝  հիպերթերմիկ ցնցումային սինդրոմով:
1995թ ծնված տղա՝  ցնցումային սինդրոմով:
2003թ ծնված տղա՝  էգզոկեն թունավորումով և բերանի խոռոչի քիմիական այրվածքով:
2004թ ծնված տղա՝  փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
2003թ ծնված աղջիկ՝  փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
1990թ ծնված տղա՝ փսխումային սինդրոմով և հիպովոլեմիկ շոկով:
2004թ ծնված տղա՝  ցնցումային սինդրոմով, ուղեղի այտուցով, երկկողմանի օջախային բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ:
Մարզերից ընդունված հիվանդների թիվը 12-ն է՝ Շիրակի մարզից 2001թ ծնված տղա՝ էգզոկեն թունավորումով, կերակրափողի այրվածքով, բերանի խոռոչի և ստամոքսի քիմիական այրվածքով:
Արարատի մարզից 2005թ ծնված աղջիկ՝ երկկողմանի օջախային բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ:
Հաղթանակ գյուղից 2005թ ծնված աղջիկ՝ հիպերթերմիկ ցնցումային սինդրոմով:
Արմավիրի մարզից ընդունվել է 4 հիվանդ՝ 2005թ ծնված տղա՝ հիպովոլեմիկ շոկով, 2005թ ծնված տղա՝ պորտի շրջանի ֆլեգմոնայով և սեպտիկ վիճակով, 2002թ ծնված տղա՝ փսխումային սինդոմով և հիպովոլեմիկ շոկով և 2005թ ծնված տղա՝ ստամոք-աղիքային արյունահոսությամբ և հեմորագիկ շոկով:
Արարատի մարզից նույնպես ընդունվել է 4 հիվանդ՝ 2005թ ծնված տղա օջախային բրոնխոպնևմանիայով, 2005թ ծնված տղա՝ օջախային բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ, 2001թ ծնված տղա՝ ալերգիկ մոլոքորով և 2002թ ծնված աղջիկ՝ բրոնխոպնևմանիայով և շնչառական անբավարարությամբ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի շտապօգնության մանկական կլինիկական հիվանդանոց 2005 թվականի հուլիսի 1-20-ը դիմել է 439 հիվանդ, որոնցից 259-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 34-ն է, այդ թվում նորածնային պաթոլոգիա տեղափոխվել է 3 երեխա՝ երկկողմանի թոքաբորբով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և արյունային փսխումով:
Վերակենդանացման բաժանմունք շտապօգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 11-ն է՝ գանգոսկրի և աջ ձեռքի կոտրվածքով 1, գանգուղեղի տրավմայով 2, ուղեղի ցնցումով 3, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2, ուսի փակ կոտրվածքով և որովայնի սալջարդով՝ 1 և աջ ուսային հոդի մասնակի ոսկրային կոտրվածքով 1 երեխա:
Գեղարքունիքի մարզից վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել է գանգուղեղի ուռուցքով 1 երեխա:
Սոմատիկ բաժանմունք շտապօգնության ծառայության կողմից բերվել է 8 հիվանդ, որոնցից 5-ը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, 2 հիվանդ ցնցումային սինդրոմով և 1՝ ուղեղի ցնցումով:
Թոքային բաժանմունք բերվել է 3 հիվանդ՝ սուր որովայնով 1 և սուր ապենդիցիտով 2:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է գլխի ճակատային հատվածի սալջարդով և ուղեղի ցնցումով 2 հիվանդ:
Վիրաբուժական բաժանմունք ընդունվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:
Նյարդային բաժանմունք ընդունվել է 2 հիվանդ, որոնցից 1-ը՝ Արագածոտնի մարզից:
Դիմածնոտային բաժանմունք ընդունվել է դեմքի պատռվածքով 1 հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» շտապ օգնության մանկական հիվանդանոցում 2005 թվականի հունիս ամսին գրանցվել է 398 հաճախում: Նրանցից պետպատվերի շրջանակներում բուժվել է 291, իսկ վճարովի համակարգում՝ 39 հիվանդ: 135-ը եղել են մարզերից, իսկ 54-ն ընդունվել են շտապ օգնության կանչով: Ամենաբարձր հաճախումը գրանցվել է սոմատիկ բաժանմունքում՝ 110, և դուրս են գրվել 119-ը (նաև նախորդ ամսվա հիվանդները), ամենացածրը՝ դիմածնոտային՝ 2, ովքեր դուրս են գրվել:

Բաժանմունքներ Ընդունվել է Դուրս է գրվել
Նորածնային պաթոլոգիա 42 44
Սոմատիկ 110 119
Աղեստամոքսային 19 22
Նյարդաբանություն 28 48
Վերակենդանացում 76 13 (4 մահ)
Ընդհանուր վիրաբուժություն 58 54
Նորածնային վիրաբուժություն 7 7
Կրծքային վիրաբուժություն 34 14
Նեյրովիրաբուժություն 18 18
Ընդունարան 14 19
Վնասվածքաբանություն և Օրթոպեդիա 23 22
Քիթ, կոկորդ, ականջ 16 16
Դիմածնոտային 2 2
Ընդամենը 447 398

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» մանկական հիվանդանոց 2005 թվականի մայիսի 22-31-ը դիմել է 193 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 140-ը, իսկ 53-ը ամբուլատոր օգնություն են ստացել:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 17-ն է:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է սուր բրոնխոպնևմոնիայով 2, ցնցումային սինդրոմով և սուր լարինգոտրախեիտով 1-ական հիվանդ:
Նյարդաբանական բաժանմունք ընդունվել է սուր ռեսպերատոր հիվանդությամբ 1 և հիպերթերմիկ սինդրոմով 2 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 5-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2, հիպերթերմիկ ցնցումներով, սուր լարինգոտրախեիտով և ասթմատիկ բրոնխիտով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է գլխուղեղի ցնցումով 2 և գանգուղեղի վնասվածքով 1 հիվանդ:
Վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներ ընդունվել է սուր ապենդիցիտով և ձախ ոտքի կոտրվածքով 1-ական հիվանդ:
Հանրապետության մարզերից դիմած հիվանդների թիվը 41-ն է:
Արագածոտնի մարզից դիմած հիվանդների թիվը 3-ն է, որոնցից սուր բրոնխիտով և սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 հիվանդ ընդունվել են սոմատիկ բաժանմունք և թարախային ինֆեկցիայով 1 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունք:
Արմավիրի մարզից դիմած հիվանդների թիվը 13-ն է, որոնցից սուր ռեսպերատոր հիվանդությամբ 3, օջախային թոքաբորբով, սուր բրոնխիտով և հիպովոլեմիկ շոկով 1-ական հիվանդ ընդունվել են սոմատիկ բաժանմունք:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է միջատի կծածով և սուր գաստրիտով 2 հիվանդ, նյարդաբանական բաժանմունք՝ ցնցումային սինդրոմով 2, վնասվածքաբանության բաժանմունք՝ ձախ բազկոսկրի կոտրվածքով և ձախ նախաբազկի կոտրվածքով 2 և ընդունարանի բաժանմունք՝ ցնցումային սինդրոմով 1 հիվանդ:
Շիրակի մարզից թոքաբորբով 2 հիվանդ ընդունվել է թոքային բաժանմունք:
Կոտայքի մարզից դիմած հիվանդների թիվը 6-ն է, որոնցից սուր աղիքային արնահոսությամբ և աջակողմյան օղակված ճողվածքով 2 հիվանդ ընդունվել են վիրաբուժական բաժանմունք, վերակենդանացման բաժանմունք՝ պոլիտրավմայով 1 և ցնցումային սինդրոմով 2 և թոքային բաժանմունք՝ շնչուղիների բորբոքումով 1 հիվանդ:
Արարատի մարզից դիմած հիվանդների թիվը 9-ն է, որոնցից սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 և սուր ապենդիցիտով 1 հիվանդ ընդունվել են ընդունարանի բաժանմունք, գլխուղեղի վնասվածքով 1 հիվանդ՝ նեյրովիրաբուժության բաժանմունք, ձախ ձեռքի կոտրվածքով 1 հիվանդ՝ վնասվածքաբանության բաժանմունք, խրոնիկ խոլեցիստիտով 1 հիվանդ՝ գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք, հիպովոլեմիկ շոկով 1 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունք և դիմածնոտի թարախակույտով 2 հիվանդ՝ դիմածնոտային բաժանմունք:
Տավուշի մարզից դիմած 1 հիվանդ՝ սուր էնցեֆալիտով ընդունվել է նյարդաբանական բաժանմունք:
Գեղարքունիքի մարզից դիմած հիվանդների թիվը 6-ն է, որոնցից ցնցումային սինդրոմով 4 և էպիլեպսիայով 1 հիվանդ ընդունվել են նյարդաբանական բաժանմունք և ցնցումային սինդրոմով 1 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունք:


2005 թվականի հունիսի 3-ին Շենգավիթի շրջանի ոստիկանության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի «Շտապ օգնության» մանկական հիվանդանոցի սոմատիկ բաժանմունք է տեղափոխվել 11 ամսական կորեացի երեխա: Փոքրիկ Արթուր Վոնին լքել էր մայրը:
Ըստ ոչ հավաստի տվյալների՝ մայրը Արթուրին թողել է մի կնոջ մոտ, որն էլ երեխային հանձնել է ոստիկանությանը: Տվյալներ կան, որ տղայի մայրն ունի նաև 3 երեխա, ովքեր նույնպես գտնվում են տարբեր մանկատներում:
Երեխան հոսպիտալացվել է, որտեղ էլ հիվանդանոցի բուժաշխատողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:
Բուժհետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխան գտնվում է առողջ վիճակում: Նրա մոտ ախտորոշվել է միայն սիտուս ինվերզուս (օրգանների հակառակ դասավորվածություն՝ սիրտը աջ կողմում, լյարդը՝ ձախ):
Մանկատների հետ պայմանավորվածության համաձայն՝ երեխան հունիսի 2-ին կտեղափոխվի մանկատուն:
03.06.2005 MEDIAINFORM


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք 2005 թվականի մայիսի 11-21-ը ընդունվել է 24-ը հիվանդ:
Արարատի մարզից ընդունվել է 3 հիվանդ՝ հիպովոլեմիկ շոկով և ստամոքսաղիքային արյունահոսությամբ 4 տարեկան երեխա, աղիքային հետվիրահատական կպումային անանցանելիությամբ 5 տարեկան, ողնուղեղային ճողվածքով 15 օրական և որովայնի խոռոչի աջ շրջանի հետվիրահատական վիճակով 5 տարեկան երեխաներ:
Բաժանմումք են ընդունվել սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով և հիպերթերմիկ ցնցումներով՝ 2, ցնցումային սինդրոմով՝ 4, սուր ռեսպերատոր հիվանդությամբ և հիպովոլեմիկ շոկով՝ 6, սուր գաստրիտով՝ 3, ներուղեղային արնազեղումով, երկկողմանի բրոնխոպնևմոնիայով, շնչառական անբավարարությամբ, սուր լարինգոտրախեիտով, գանգուղեղային վնասվածքով և աջ ազդրի կոտրվածքով 1-ական հիվանդ:
Արմավիրի մարզից բաժանմունք է ընդունվել 4 հիվանդ՝ սուր ապենդիցիտով՝ 3 և ցնցումային սինդրոմով՝ 1 հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց 2005 թվականի մայիսի 11-21-ը դիմել է 172 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 115-ը իսկ 57-ը ամբուլատոր օգնություն են ստացել:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ՝ 3, հիպերթեմիկ ցնցումներով, երկկողմանի բրոնխոպնևմոնիայով և ցնցումային սինդրոմով 1-ական հիվանդ:
Շնչուղիների բորբոքումով 2 հիվանդ ընդունվել է թոքային բաժանմունք:
Վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է աջ ոտքի կոտրվածքով և ձախ ձեռքի կոտրվածքով 2 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 8-ն է ՝ սուր շնչառական անբավարարությամբ՝ 3, սուր բրոնխոպնևմոնիայով՝ 1, կեղծ կռուպով և ցնցումային սինդրոմով 2-ական հիվանդ: Սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 հիվանդ ընդունվել է պաթոլոգիայի բաժանմունք:
Հանրապետության մարզերից ընդունված հիվնադների թիվը 17-ն է. Արմավիրի մարզից դիմել է 7 հիվանդ, որոնցից 2-ը սուր ապենդիցիտով ընդունվել են վիրաբուժության բաժանմունք, 3-ը ցնցումային սինդրոմով՝ նյարդաբանական բաժանմունք և 2-ը խրոնիկ տոնզիլիտով՝ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք:
Արարատի մարզից դիմել է 6 հիվանդ, որոնցից 2-ը սուր ապենդիցիտով ընդունվել են վիրաբուժության բաժանմունք, 2-ը սուր ռեսպերատոր հիվանդությամբ, 1-ը աղեստամոքսային արյունահոսությամբ՝ վերակենդանացման բաժանմունք և 1-ը գանգոսկրի շրջանի դեֆեկտով՝ նեյրովիրաբուժության բաժանմունք:
Կոտայքի մարզից դիմել է 2 հիվանդ, որոնցից 1-ը աճուկային ճողվածքով ընդունվել է վիրաբուժության բաժանմունք, իսկ մյուսը սուր բրոնխիտով՝ թոքային բաժանմունք:
Սյունիքի մարզից 1 հիվանդ հետայրվածքային վիճակով ընդունվել է վնասվածքաբանության բաժանմունք:
Լեռնային Ղարաբաղից 1 հիվանդ ցնցումային սինդրոմով ընդունվել է նյարդաբանական բաժանմունք:


«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց հաճախած հիվանդների տվյալները Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ
Հաճախումներ 260 240 267 345
Նորածնային պաթոլոգիա 19 19 27 34
Սոմատիկ հիվանդությունների 54 45 51 85
Գաստրոէներոլոգիայի 18 20 9 23
Նյարդաբանության 26 22 24 43
Վերակենդանացման 52 46 57 22
Ընդհանուր վիրաբուժության 31 24 39 39
Նորածինների վիրաբուժ. բաժնմունք 12 3 1 8
Կրծքային վիրաբուժության 15 17 19 16
Նեյրովիրաբուժության 16 15 12 12
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի 17 10 7 12
Ընդունարանի բաժ. 9 10 12 18
Պետպատվերով բուժվածների թիվը 197 229 248 321
Վճարովի բուժվածների թիվը 18 16 16 26
Շտապօգնության տվյալները 46 32 56 39
Մարզերից դիմած հիվանդների քանակը 94 87 81 144

2005 թվականի մարտի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժանմունք է ընդունվել 2005թ փետրվարի 28-ին Արարատի մարզի Նորակերտ գյուղում ծնված տղա երեխա, որի մոտ ախտորոշվել է ողնուղեղային ճողվածք:
Մայրը հրաժարվել է որդուց՝ նրան թողնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
Փոքրիկ Արմենին վիրահատել են: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակազմի հոգատար և անշահախնդիր վերաբերմունքի շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Մայրը տեղեկանալով որդու առողջական վիճակի կայունացման մասին՝ հրաժարվել է իր գրած դիմումից և մայիսի 6-ին նոր դիմում է ներկայացրել ԲԿ-ի տնօրինությանը՝ որդուն հետ վերցնելու խնդրանքով:
14.05.2005 MEDIAINFORM


2003թ-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց ընդունվել է 3448 հիվանդ, որից 3101-ը բուժվել է պետպատվերի շրջանակներում:
Նորածնային պաթոլոգիայի բաժանմունք ընդունվել է 318 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք՝ 511, գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք՝ 171, նյարդաբանական բաժանմունք 332, վերակենդանացման բաժանմունք՝ 575, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք՝ 426 հիվանդ:
Կրծքի հասակի երեխանների բաժանմունք ընդունվել է 261 հիվանդ, իսկ կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ 260 հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է 180, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք՝ 242 հիվանդ:
Մարզերից ընդունված հիվանդների թիվը 665-ն է, իսկ «Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 566 է:
Ընդունարան դիմել է 172 մարդ:
2003թ-ի համեմատ 2004թ-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց ընդունվել է 3668 հիվանդ, որից 3305-ը բուժվել է պետպապվերի շրջանակներում:
Նորածնային պաթոլոգիայի բաժամունք ընդունվել է 340 հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք՝ 556, գաստրոէներոլոգիայի բաժանմունք՝189, նյարդաբանության բաժանմունք՝ 344, վերակենդանացման բաժանմունք՝ 618, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք՝ 435 հիվանդ:
Կրծքի հասակի երեխանների բաժանմունք ընդունվել է 225 հիվանդ իսկ կրծքային վիրաբուժության բաժանմունք՝ 372:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է 199, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք՝ 250 հիվանդ:
2003թ-ի համեմատ 2004թ-ին բժշկական կենտրոն մարզերից ընդունված հիվանդների քանակը ավելացել է 570-ով:
«Շտապ օգնության» ծառյության կողմից բերված հիվանդների թիվը 441-ն է:
Ընդունարան դիմել է 140 մարդ:


Հիշեցնենք, որ 2005 թվականի մայիսի 7-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից «Շտապ օգնության» ծառայության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել 3 տարեկան աղջիկ, որի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք: Երեխան պետք է հետազոտվեր, որից հետո նրան պետք է վիրահատեր Սանկտ Պետերբուրգի նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը:
Նշենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Սանկտ Պետերբուրգի նեյրովիրաբուժության բաժանմունքի հետ:
Բաժանմունք ընդունված աղջնակը, որի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք, մայիսի 8-ին վիրահատվել է պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանի կողմից:
Նշենք, որ վիրահատությունը անցել է բարեհաջող և աղջնակը այժմ գտնվում է կայուն վիճակում: Սակայն հետագա բուժումը կախված է ուռուցքի որակից, որը առայժմ պարզ չէ:
11.05.2005 MEDIAINFORM


2005 թվականի մայիսի 1-7-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 14 հիվանդ, որոնցից ներարգանդային ինֆեկցիայով, շնչառական անբավարաությամբ և 2-րդ աստիճանի անհասությամբ 1կգ 600գ քաշով 7 օրական երեխա տեղափոխվել է նույն ԲԿ-ի ծննդատնից:
Բաժանմունք են ընդունվել փակ գանգուղեղային վնասվածքով 1 տարեկան, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, երկկողմանի օջախային բրոնխոպնևմոնիայով և շնչառական անբավարարությամբ 4 ամսական, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով, օջախային բրոնխոպնևմոնիայով և շնչառական անբավարարությամբ 1 տարեկան, հիպովոլեմիկ շոկով 4 ամսական, օպստրուկտիվ բրոնխիտով 1 տարեկան, աղիների հետվիրահատական կպումային անանցանելիությամբ 5 տարեկան և սուր ռեսպերատոր հիվանդությամբ ու ցնցումային սինդրոմով 3 երեխաներ:
Բաժանմունք են ընդունվել նաև 15 տարեկան 2 երեխա՝ մեկը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, ցնցումային սինդրոմով և մանկական պարալիչով իսկ մյուսը՝ մենինգոէնցեֆալիտով և ցնցումային սինդրոմով:
«Արաբկիր» ԲԿ-ից «Շտապ օգնության» ծառայության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 3 տարեկան աղջիկ, որի մոտ հայտնաբերվել է ուղեղիկի ուռուցք: Անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելուց հետո վիրահատությունը կանցկացնի Սանկտ Պետերբուրգի նեյովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:
Բաժանմունք են ընդունվել լարինգոտրախեոբրոնխիտով և շնչառական անբավարարությամբ ծայրահեղ ծանր վիճակում 2 երեխա՝ մեկը 9 ամսական, մյուսը 1 տարեկան: Այժմ երեխաների առողջական վիճակը կայուն է գնահատվում:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2005 թվականի ապրիլի 21-30-ը դիմել է 153 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 111-ը իսկ 42-ը ամբուլատոր օգնություն են ստացել:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 16-ն է:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է 7 հիվանդ՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 3, հիպերթերմիկ ցնցումներով 3 և կեղծ կռուպով 1 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 3-ն է՝ որովայնի սուր ցավերով, կերակրափողի ատրեզիայով և սուր կռուպով:
Վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է ձախ նախաբազկի կոտրվածքով և ձախ ձեռքի երկոսկրերի կոտրվածքով 2 հիվանդ:
Նեյրովիրաբուժության և քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմումքներ ընդունվել է 2-ական հիվանդ՝գլխուղեղի ցնցումով և կրծքավանդակի ծակված վերքով:
Վիրաբուժության և նյարդաբանական բաժանմունքներ ընդունվել է 1-ական հիվանդ՝ սուր ապենդիցիտով և ցնցումային սինդրոմով:
ԲԿ ընդունված մնացած 95 հիվանդները հոսպիտալացվել են հետևյալ բաժանմունքներում. նյարդաբանական բաժանմունք ընդունվել է 9 հիվանդ՝ ցնցումային սինդրոմով 7 և էպիլեպսիկ ցնցումներով 2՝ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից:
Վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 11-ն է՝սուր ռեսպերատոր հիվանդությամբ 6, Տավուշի և Կոտայքի մարզերից ցնցումային սինդրոմով 2, Շիրակի մարզից որովայնի սուր ցավերով, Արարատի մարզից գլխուղեղի վնասվածքով, Արմավիրի մարզից երկկողմանի բրոնխոպնևմոնիայով և Արագածոտնի մարզից որովայնի սալջարդով 1-ական հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք ընդուվել է 9 հիվանդ՝ աջ սրունքի կոտրվածքով և ձախ ձեռքի կոտրվածքով 2-ական,ձախ ոտքի կոտրվածքով, ձախ նախաբազկի կոտրվածքով, աջ արմնկահոդի կոտրվածքով, Գեղարքունիքի մարզից ձախ ազդրի վզիկի կոտրվածքով և Արմավիրի մարզից ձախ մեծ ոլոքի փակ կոտրվածքով 1-ական հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 25-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 15, կռուպով 3, սուր բրոնխիդով 4, երկկողմանի թոքաբորբով 2 և Արագածոտնի մարզից օջախային թոքաբորբով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 11 է՝ սուր ապենդիցիտով 6, աճուկային ճողվածքով 4 և Արմավիրի մարզից որովայնի փակ կոտրվածքով 1 հիվանդ:
Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք ընդունվել է 10 հիվանդ՝ շնչուղիների բորբոքումով 7, Արմավիրի մարզից խրոնիկ թոքաբորբով 2 և կրծքավանդակի ծակած վերքով 1 հիվանդ:
Ընդունարանի բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 10-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 5, կռուպով 3, բրոնխիդով և անգինայով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ՝ գլխուղեղի ցնցումով 5 և Լեռնային Ղարաբաղից գանգուղեղի վնասվածքով 1 հիվանդ:
Նորածնային պոթոլոգիայի բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 11-ն է՝ տոքսիկոզով 4, օջախային թոքաբորբով 4, սուր շնչառական ինֆեկցիայով 2 և սեփսիսով 1 հիվանդ:
Գաստրոէներոլոգիայի բաժանմունք ընդունվել է 9 հիվանդ՝ Լեռնային Ղարաբաղից աղիքային հիվանդությամբ 1, սուր աղիքային արյունահոսությամբ և սուր գաստրիտով 4-ական հիվանդ:


2005 թվականի ապրիլի 11-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական «Շտապ օգնության» հիվանդանոց դիմել է 172 հիվանդ, որից հոսպիտալացվել է 142-ը:
Հիվանդներից 82-ը ընդունվել է սոմատիկ բաժանմունք, 25-ը՝ վերակենդանացման բաժանմունք, 20-ը՝ վիրաբուժական բաժանմունք:
«Շտապ օգնության» ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 15-ն է, որից 1-ը սուր ապենդիցիտով չի հոսպիտալացվել:
Սոմատիկ բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 6-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 3, կեղծ կռուպով, ցնցումային սինդրոմով և երկողմանի օջախային բորբոքումով 1-ական հիվանդ:
Վերկենդանացման բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ՝ ներարգանդային ինֆեկցիայով 2, Արարատի մարզից ուղեղային կոմայով, Լոռու մարզից գանգուղեղի վնասվածքով, հիպերթերմիկ սինդրոմով և ցնցումային սինդրոմով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք ընդունվել է սուր ապենդիցիտով 2 հիվանդ:


Ղափանում ծնված և ծնողների կողմից լքված փոքրիկ Հասմիկն այժմ գտնվում է Երևանի «Մանկան» տանը: Փոքրիկն այստեղ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ վիրահատվելուց հետո մնացել է շուրջ 5 ամիս:
Հիշեցնենք, որ երեխան ունեցել է ողնուղեղային ճողվածք ողնուղեղի գոտկային հատվածում (ողնուղեղային ճողվածքը ներարգանդային արատ է), որի բարեհաջող վիրահատությունից հետո երեխան մնացել է ԲԿ-ի բժիշկների խնամքին:
ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանի խոսքերով, ծնողներին հանդիպելու իրենց ջանքերն անցել են ապարդյուն:
«Փորձեցինք կապվել ծնողների հետ, սակայն տատիկն ասաց, որ ծնողները երկրից դուրս են գտնվում և չեն ուզում պահել երեխային»,- նշում է փոխտնօրենը:
Երեխան մնացել է բժիշկների հոգատարության տակ մինչև 5 ամսական դառնալը: Նրան խնամում էին հիվանդանոցի բուժքույրերը: Վերջիններս վկայում են, որ երեխան արդեն խաղում է, ժպտում և արձագանքում իր հետ խոսողների ձայներին: Սակայն նրանք ցավում էին, որ չեն կարող երեխայի խնամքին այնքան ուշադրություն և ժամանակ հատկացնել, ինչը պետք է աներ նրա մայրը: Բուժքույրերն անգամ վիճում էին միմյանց հետ, թե երեխան առաջինն ում անունը կարտաբերի: Այնուամենայնիվ մի բան պարզ է, որ այդ բառը չի լինի «մամա»:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաճախ են հանդիպում ընկեցիկ երեխաներ: Մասնավորապես, 2004-ին բժշկական կենտրոնում արդեն գրանցվել է 10 նման դեպք: Նրանցից մեկը ևս ունեցել է ողնուղեղային ճողվածք, օրգանների և շարժողական ֆունկցիայի խանգարումներ, իսկ մյուսը՝ գայլի երախ և նապաստակի շուրթ: Ալլա Հարությունյանի հավաստմամբ՝ բոլոր երեխաներն էլ վիրահատվել են բարեհաջող: Սակայն նրանց ծնողները նույնպես հրաժարվել են իրենց փոքրիկներից: Հաշվի առնելով այդ հանգամանքը տնօրենի կարգադրությամբ ստեղծվել է քույրական կետ, որտեղ ծնողների կողմից լքված երեխաները գտնվում են բուժքույրերի հսկողության տակ:
20.04.2005 MEDIAINFORM


2005 թվականի ապրիլի 1-10-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 172 հիվանդ: Հոսպիտալացվել է 142-ը, որից 10-ը բերվել է «Շտապ օգնության» ծառայության կողմից: Բերված հիվանդներից՝ ցնցումային սինդրոմով 3 տարեկան երեխա, սուր ապենդիցիտով 9 տարեկան և Գեղարքունիքի մարզից 16 տարեկան 3 հիվանդ բուժօգնություն ստանալուց հետո չեն հոսպիտալացվել:
Վերակենդանցման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 3-ն է՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ 2 և հիպերթերմիկ ցնցումներով 1:
Սոմատիկ բաժանմունք ընդունվել է 3 հիվանդ՝ կեղծ կռուպ, տոկսիկոզ և սուր ռեսպերատոր հիվանդություններով:
Արարատի մարզից ցնցումային սինդրոմով 1 հիվանդ ընդունվել է նյարդաբանական բաժանմունք:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական կլինիկական հիվանդանոցում 2005 թվականի մարտի 12-21-ը դիմ է 106 հիվանդ: Հոսպիտալացվել է  77-ը, որոնցից 12-ը բերվել են «Շտապ օգնության» ծառայության կողմից: Բերված հիվանդներից մեկը՝ կերակրափողի այրվածքով, առաջին անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո, չի հոսպիտալացվել:
Սոմատիկ բաժանմունք սուր ռեսպերատոր հիվանդությամբ տեղափոխվել է 3 հիվանդ, որոնցից մեկը Գեղարքունիքի մարզից 4 ամսեկան երեխա է:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների թիվը 5-ն է՝ 1 տարեկան՝ սուր բրոնխիտ ասթմատիկ կոմպոնենտով, 3 տարեկան՝ գանգուղեղի տրամվայով, 5 տարեկան՝ կեղծ կռուպ, 6 տարեկան՝ ցնցումային սինդրոմ և 4 տարեկան՝ սուր ռեսպերատոր հիվանդությամբ:
Վնասվածքաբանական, վիրաբուժական և նյարդային բաժանմունքներ տեղափոխվել է մեկական հիվանդ:
Վնասվածքաբանական բաժանմունք ընդունվել է աջ սրունքի թաթի կոտրվածքով 9 տարեկան հիվանդ, վիրաբուժական բաժանմունք՝ սուր ապենդիցիտով 17 տարեկան հիվանդ և նյարդային բաժանմունք՝ հետցնցումային վիճակով 10 տարեկան հիվանդ:


2005 թվականի մարտի 1-11-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվել է 97 հիվանդ, որից հոսպիտալացվել են 84-ը: Հիվանդներից 15-ին ԲԿ է տեղափոխել «Շտապ օգնության» ծառայությունը: Նրանցից միայն մեկը չի հոսպիտալացվել: Նորածնային պաթոլոգիայի բաժանմունք սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 3 ամսեկան երեխա է տեղափոխվել:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 5 երեխաներից 2-ն ունեցել են ուղեղի ցնցումներ, 3-ը՝ շնչառական անբավարարություն: Ինչպես տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբայանը, ուղեղային ցնումներով 5 օրական երեխայի վիճակը գնահատվում է բավարար:
Շնչառական անբավարարությամբ 2 փոքրիկների շնչառությունը բժիշկներն այժմ ապահովում են արհեստական շնչառական ապարատով:
Նշված ժամանակահատվածում նյարդաբանության բաժանմունք է տեղափոխվել 14 տարեկան էպիլեպսիայով հիվանդ մեկ երեխա:
Սուր ռեսպիրատոր հիվանդությամբ՝ հիպերթերմիկ ցնցումներով 4 հիվանդ է հոսպիտալացվել սոմատիկ բաժանմունք, իսկ 12 տարեկան ձախ ձեռքի կոտրվածքով մեկ երեխա էլ տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք:
4 տարեկան սուր ապենդիցիտով հիվանդ վիրահատվել է վիրաբուժության բաժանմունքում:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության և ոսկրաբանության բաժանմունքում 2005 թվականի փետրվար ամսին բուժում է ստացել 13 հիվանդ: Ինչպես տեղեկացրեց բաժանմունքի ավագ բուժքույր Ասյա Ավետիքյանը, հաճախ հանդիպող ծուռ ողնաշարի ուղղման դեպքերով դիմելիությունը շատ է: Նման դեպքով փետրվարին բաժանմունք է դիմել 3 հիվանդ երիտասարդ:
Կոնքազդրային հոդախախտումներով նույնպես 3 հիվանդ է ընդունվել բաժանմունք:
Ավտովթարի հետևանքով գլխուղեղի ցնցում, քունքերի շրջանի սալջարդ, ազդրի կոտրվածք և առաջին աստիճանի շոկ համակցված վնասվածք ստացած հիվանդի վիճակը այժմ բավարար է գնահատվում:
Սպիտակից 9-ն ամսական երեխայի մոտ հայտնաբերվել է կրծքային հատվածի ողնաշարի ծռություն և կոնքազդրային երկկողմանի հոդախախտում: Երեխան հիվանդանոցից դուրս է գրվել 2 օր առաջ:
15.03.2005 MEDIAINFORM


2005 թվականի փետրվարի 10-28-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 159 հիվանդ, որոնցից 23-ը հիվանդանոց են տեղափոխվել «Շտապ օգնության» ծառայության միջոցով: Տեղափոխված հիվանդներից հոսպիտալիզացվել են 19-ը:
Վերակենդանացման բաժանմունք այս ժամանակամիջոցում հոսպիտալիզացվել է 1 օրականից մինչև 16 տարեկան 9-ը երեխա: Մեկ օրական երեխան ունեցել է նորածնային տրավմա: Մասնավորապես, 2 ամսեկան մեկ երեխայի մոտ ջերմությունից առաջացել է տոքսիկ շոկ, իսկ 4 ամսեկան մեկ այլ երեխա էլ բաժանմունք տեղափոխվել է օջախային բրոնխոպնևմոնիայով: Մնացած երեխաներն ունեցել են ուղեղի ցնցում, որի հետևանքով առաջացել է ցնցումային սինդրոմ:
Սոմատիկ բաժանմունք տեղափոխված 2 երեխաների մոտ եղել է սուր ռեսպիրատոր հիվանդություն:


2005 թվականի փետրվարի 2-ից 10-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 81 հիվանդ, որոնցից հոսպիտալիզացվել են 64-ը:
«Շտապ օգնության» ծառայությունը հիվանդանոց է տեղափոխել միայն 8 հիվանդի:
Այս ժամանակամիջոցում 10 ամսեկան և 2 տարեկան երեխաներ են ցնցումային սինդրոմով տեղափոխվել ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել նաև12 տարեկան մի երեխա՝ սուր շնչառական անբավարարությամբ:
Շտապ օգնության ծառայությունը սոմատիկ կամ ընդհանուր մանկաբուժական բաժանմունք է տեղափոխել 4 տարեկան 2 երեխայի՝ սուր որովայնային ցավերով:
Սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1 ամսեկան նորածին տեղափոխվել է նորածնային պաթոլոգիայի բաժանմունք, իսկ 5 և 2 տարեկան 2 երեխաներ էլ՝ ներյովիրաբուժական բաժանմունք՝ ուղեղի ցնցումներով:
Այս ժամանակամիջոցում հանրապետության մարզերից հիվանդներ չեն տեղափոխվել:


2005 թվականի հունվարի 22-ից մինչև փետրվարի 2-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 108 հիվանդ, որոնցից հոսպիտալիզացվել են 83 հիվանդներ:
«Շտապ օգնության» ծառայության կողմից ԲԿ է տեղափոխվել 16 հիվանդ, որոնցից նույն հիվանդանոցում հոսպիտալիզացվել են 11-ը:
«Շտապ օգնության» ծառայությունը սպասարկել է հիմնականում 6 ամսեկանից մինչև 15 տարեկան երեխաների: «Շտապ օգնության» ծառայության կողմից հիվանդանոցի հոսպիտալիզացվել  են 2-ական երեխաներ, վիրաբուժական և նյարդաբանական բաժանմունքներ, գանգուղեղային տրավմաներով և ուղեղի ցնցումով 5 երեխա էլ՝ վերակենդանացման բաժանմունք:
Սոմատիկ կամ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում այս ժամանակամիջոցում հոսպիտալիզացվել են 3 երեխաներ: Նշենք, որ այս ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ի «Շտապ օգնության» ծառայության կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3 երեխա:


Հայաստանի առողջապահության ոլորտում արդիականացման ծրագրի իրականացման նպատակով Համաշխարհային Բանկն (World Bank) արդեն փոխանցել է նախատեսված 19 մլն դոլար գումարը:
Այդ գումարից 1 մլն 200 հազարը ճապոնական դրամաշնորհ է լինելու:
 Այս մասին MEDIAINFORM-ին տեղեկացրեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Սերգեյ Խաչատրյանը: Ծրագրի առաջին մասով նախատեսվում է զարգացնել ընտանեկան բժշկության համակարգը, ինչպես նաև վերապատրաստել 950 ընտանեկան բժիշկներ: Այս տարի Հայաստանի առողջապահության ոլորտում Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող արդիականացման ծրագիրն իրականացվելու է միայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որին միավորվելու է մեծահասակների 6-րդ հիվանդանոցը: Երկրորդ մասով կատարվելու է հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում: Ծրագրում ընդգրկված են Երևանի 4 բուժմիավորումներ՝ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնները:
Այս տարի արդիականացման ծրագիրն իրականացվելու է միայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որին միավորվելու է մեծահասակների 6-րդ հիվանդանոցը:
Ինչպես տեղեկացրեց ԲԿ-ի տնօրեն Վիկտոր Դալլաքյանը այդ հարցը լուծվելու է միայն կառավարության որոշմամբ: Նշված բուժհիմնարկներն արդիականացման արդյունքում ստանալու են բժշկական սարքավորումներ՝ արյան փոխներարկման, վիրահատական սրահների, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար:
Օպտիմալացման հետևանքով նախատեսվում է ազատել 35 հազար քառակուսի մետր տարածք, որոնց հետագա ճակատագիրը որոշելու է ՀՀ կառավարությունը:
Ծրագրի երրորդ մասով մշակվելու է առողջապահության ոլորտի արդյունավետ քաղաքականություն և իրականացվելու է մոնիտորինգ:
02.02.2005 MEDIAINFORM


2005 թվականի հունվարի 10-ից մինչև 22-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 131 հիվանդ: Այդ հիվանդներից 14-ը ԲԿ են տեղափոխվել քաղաքային «Շտապ օգնության» ծառայության միջոցով: Ծառայությունը ԲԿ է տեղափոխել հիմնականում սուր ռեսպիրատոր հիվանդություններով հիվանդ երեխաների: Երեխաները եղել են 2 ամսեկանից մինչև 6 տարեկան: Իսկ 14 տարեկան մեկ երեխա էլ հիվանդ է եղել թոքաբորբով: Քաղաքային «Շտապ օգնության» ծառայությունը մարզերից այս տասը օրերի ընթացքում կանչեր չի սպասարկել: Մարզերից ԲԿ հիմնականում գալիս են բժշկական ուղեգրերով:


2005 թվականի հունվարի 1-12-ը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ «Շտապ օգնության» ծառայության կողմից տեղափոխվել են 6 ամսեկանից մինչև 10 տարեկան 10 երեխաներ: Նրանցից նույն բժշկական կենտրոն հոսպիտալացվել են 9-ը: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել տարբեր վնասվածքներով և հիվանդություններով, մասնավորապես, գանգուղեղային տրավմաներով, ուղեղի ցնցումներով, թոքաբորբով, կույրաղիքի և որովայնի սուր ցավերով:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային պաթոլոգիայի բաժանմունքում արդեն 4 ամիս գտնվող փոքրիկ Հասմիկի ծնողները ցանկություն չունեն հետ վերցնելու երեխային: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Ղափանում ծնված երեխան ունեցել է ողնուղեղային ճողվածք ողնուղեղի գոտկային հատվածում և բարեհաջող վիրահատվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Երեխան այժմ 4 ամսեկան է և բավականին մեծացել է: Նրան խնամում են կենտրոնի բուժքույրերը: Նրանք վկայում են, որ երեխան արդեն խաղում է, ժպտում, և արձագանքում իր հետ խոսողի ձայներին: Սակայն նրանք ցավում են, որ չունեն բավականին ժամանակ երեխային հատկացնելու համար, ինչպես կաներ նրա մայրը: Բուժքույրերն անգամ վիճում են միմյանց մեջ, թե երեխան առաջինն ում անունը կարտաբերի: Այնուամենայնիվ մի բան պարզ է, որ այդ բառը չի լինի «մամա»-ն: ԲԿ-ի փոխտնօրեն Ալլա Հարությունյանի խոսքերով, ծնողների հետ կապվելու իրենց ջանքերն անցնում են ապարդյուն: Մանկան տանը նույնպես չեն վերցնում երեխային: Բանն այն է, որ ծնողները չեն տվել դիմում-հրաժարական, որտեղ, ի դեպ, պետք է նշված լինի նաև իրենց համաձայնությունը երեխային որդեգրելու մասին:
20.12.2004 MEDIAINFORM


2004 թվականի դեկտեմբերի 6-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է բացառիկ վիրահատություն:
7 օրական երեխայի մոտ հայտնաբերվել է բարակ աղիի զարգացման պաթոլոգիա (atresia) և աղիքի ոլորում: Վանաձորի ծննդատանը ծնված երեխան կշռել է 2 կգ 500 գրամ և 4 օր հետո դուրս գրվել ծննդատնից: Այնուհետև 2 օր տանը եղած ժամանակ երեխայի քաշն ընկել է մինչև 1կգ 770 գրամ: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխայի մոտ կատարել են աղիքի անաստոմոզ (anastomosis) և այնուհետև՝ ռեզեկցիա (resectio): Այս պաթոլոգիան հազվադեպ է պատահում և, ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նման վիրահատությունները համարվում են բարդ վիրահատություններ:
06.12.2004 MEDIAINFORM


Սանկտ-Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար պրոֆեսոր Վիլիամ Խաչատրյանը վերջերս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական հիվանդանոցում կատարել է նեյրովիրաբուժական 2 բարդ վիրահատություն:
Պրոֆեսորը վիրահատել է 13 տարեկան մի աղջնակի, որի մոտ հայտնաբերվել է էպիֆիզի (գլխուղեղում) շրջանի ուռուցք: Մյուս վիրահատվածը եղել է արդեն 58 տարեկան մի կին: Վերջինիս մոտ նույնպես հայտնաբերվել է ուռուցք հիպոֆիզի շրջանում (գլխուղեղում):
2 վիրահատություններն էլ մասնագետների հավաստմամբ՝ բարդ են եղել, քանի որ այդ ուռուցքներն ունեցել են ճյուղավորումներ:
Վիլիամ Խաչատրյանը բժշկական կենտրոնում վիրահատություններ է կատարում 1998 թվականից և արդեն կատարել է շուրջ 30 վիրահատություն:
04.12.2004 MEDIAINFORM


«Առողջապահության համակարգի արդիականացման ծրագրի իրականացման համար Համաշխարհային Բանկի կողմից հատկացվող վարկը «թեթև» վարկ է, որով շարունակվելու են համակարգում իրականացվող բարեփոխումները»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում վարկային ծրագրի քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
19 մլն դոլարն ուղղված է լինելու ընտանեկան բժշկության զարգացմանը և նրանց վերապատրաստմանը, գյուղական 15 ամբուլատորիաների վերանորոգմանը, Երևանի 4 բուժմիավորումների արդիականացմանը, ինչպես նաև առողջապահության քաղաքականության մշակմանը: Հայաստանը պարտավորվում է 10 տարի հետո յուրաքանչյուր տարվա ապրիլի և հոկտեմբերի 1-ին մուծել սկզբում ամբողջ վարկի 1%-ը այնուհետև 2%-ը:
19 մլն-ի շրջանակներում մասնավորապես 6 մլն 150 հազար դոլարը տրամադրվելու է ընտանեկան բժիշկների վերապատրաստմանը, ինչպես նաև գյուղական ամբուլատորիաների վերանորոգմանը: Երևանի 4 բուժմիավորումների՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնների տեխնիկական վերազինման համար հատկացվելու է 10 մլն 600 հազար դրամ:
Նշենք, որ 19 մլն-ից 1 մլն 200 հազարը ճապոնական դրամաշնորհ է լինելու, որը ծախսվելու է խորհրդատվության վրա:
22.11.2004 MEDIAINFORM


Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողովը իր հերթական նիստում ձայների մեծամասնությամբ (մեկ ձեռնպահ) դրական եզրակացություն տվեց նախագահի կողմից վավերացված Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրին:
Ծրագիրն իրականացնելու նպատակով Համաշխարհային Բանկի կողմից հատկացվելու է 19 մլն դոլար, որից 1 մլն 200 հազարը ճապոնական դրամաշնորհ է լինելու: Ծրագրի առաջին մասով նախատեսվում է զարգացնել ընտանեկան բժշկության համակարգը, ինչպես նաև վերապատրաստել ընտանեկան բժիշկներ:
Երկրորդ մասով կատարվելու է հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում:
Երրորդ մասը ենթադրում է մշակել առողջապահության ոլորտի արդյունավետ քաղաքականություն և իրականացնել մոնիտորինգ:
Հատկացվող ճապոնական դրամաշնորհը ծախսվելու է միայն փորձագետների, ընդ որում, ինչպես նշեց Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Սերգեյ Խաչատրյանը, հայ փորձագետների խորհրդատվության վրա: Ծրագրում ընդգրկված են Երևանի 4 բուժմիավորումներ՝ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնները: Նշված բուժհիմնարկներն արդիականացման արդյունքում ստանալու են բժշկական սարքավորումներ՝ արյան փոխներարկման, վիրահատական սրահների, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար: Օպտիմալացման հետևանքով նախատեսվում է ազատել 35 հազար քառակուսի մետր տարածք:
Նիստում քվեարկության ժամանակ ձեռնպահ մնաց միայն ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Նա կարծում է, որ կենտրոնանալով միայն Երևան քաղաքի վրա, անտեսվում են մարզային հիվանդանոցները: Այդ է, թերևս պատճառը, որ մարզերի բուժհիմնարկներում ծանրաբեռնվածությունը 10%-ից չի անցնում:
«Եթե յուրաքանչյուր մարզում ունենանք գոնե մեկ գործող լավագույն պայմաններով բուժհիմնարկ, ապա արդյունքում կդադարեցվի հիվանդների հոսքը Երևան»,- ասում է պրն. Մկրտչյանը: Բացի այդ, նրա համոզմամբ, վերոնշյալ 4 բուժհիմնարկներում բժշկական ծառայությունները ավելի թանկ կլինեն և անհասանելի բնակչության սոցիալապես անապահով խավին: Մինչդեռ այս առումով առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը նկատեց, որ մատուցվող ծառայությունները կլինեն մատչելի, իսկ Ծրագիրն, ընդհանրապես, կնպաստի «աղքատության նվազեցմանը»:
19.11.2004 MEDIAINFORM


Մեր նախորդ տեղեկատվության մեջ տեղեկացրել էինք, որ օրերս «Էրեբունի» ԲԿ-ի «Շտապ օգնության» ծառայության կողմից գանգուղեղային վնասվածքներով և ցնցումներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 1992թ.-ին ծնված մի երեխա: Ինչպես MEDIAINFORM-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը այժմ երեխայի վիճակը բավարար է: Վերջինիս մոտ մասնավորապես եղել է համակցված տրավմա աջ կոնքային ոսկորի կոտրվածքով և ձախ սրունքի երկոլոքային կոտրվածք: Այժմ երեխան տեղափոխվել է նեյրովիրաբուժության բաժանմունք:
MEDIAINFORM-ը նաև տեղեկացրել էր նույն ծառայության կողմից Ալավերդուց սպասարկված գանգուղեղային վնասվածք ստացած երեխայի մասին, որը նույնպես տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Աննա Չոբանյանի ներկայացմամբ՝ այդ երեխան այժմ շոկային վիճակում է և հնարավոր է` մահանա: Բացի այդ, այս շաբաթվա ընթացքում կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված երկու երեխաների առողջական վիճակը բաժանմունքի վարիչը բավարար է համարում:
08.11.2004 MEDIAINFORM


2004 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» ծառայությունում յուրաքանչյուր օր գրանցվել է 12-13 կանչ:
«Շտապ օգնության» ծառայության ղեկավար Ալեքսան Բաբայանը տեղեկացնում է, որ շաբաթվա ընթացքում հանրապետության մարզերից գրանցվել է 17 կանչ:
Հոկտեբերի 29-ին կանչեր են գրանցվել Արմավիրից, Ախալքալակից, Մասիսից և Ալավերդուց, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Գորիսից, Աբովյանից և Սևանից:
Նոյեմբերի 2-ին կանչ է գրանցվել Ստեփանակերտից:
Ախալքալակից ստամոքսի արյունահոսությամբ հիվանդ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գորիսից սրտի ռիթմի խանգարումով հիվանդ է տեղափոխվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 մանկական կանչ:
1998թ-ին ծնված մեկ երեխա բարձր ջերմությամբ և ցնցումներով տեղափոխվել է 1-ին մանկական կլինիկական հիվանդանոց:
Նոյեմբերի 3-ին Հանրապետական հիվանդանոցից գանգուղեղային տրավմայով 1992թ-ին ծնված մեկ երեխա տեղափոխվել է 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոց: Նույն հիվանդանոցն է տեղափոխվել Ալավերդուց գանգուղեղային տրավմայով 7 տարեկան մեկ երեխա:


Թալինից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է բերվել 10 ամսեկան մի երեխա, որը կշռել է 4 կգ 500 գրամ, մինչդեռ նրա քաշը պետք է լիներ 9 կգ: Այս մասին MEDIAINFORM-ին տեղեկացրեց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Մայրը երեխային սնել է միայն թեյով և շիլայով: Թերսնուցված երեխան այժմ գտնվում է կենտրոնի բժիշկների ուշադրության ներքո:
Այս տարվա ընթացքում բժշկական կենտրոնում գրանցվել է երեխաների թերսնուցման 4 դեպք, ընդ որում հիմնականում շրջաններից:
 Բաժանմունքի վարիչը դրա պատճառը համարում է մոր անգրագիտությունը և տեղամասային բժշկի անուշադրությունը: Ավելին, այժմվա մայրերը ցանկություն չունեն հմտություններ ձեռք բերել երեխայի սնուցման և պահպանման վերաբերյալ: Նրանք անգամ պատասխանատվություն չեն զգում երեխայի հանդեպ: Միաժամանակ տեղամասային բժիշկները բարձիթողի վիճակում են թողնում երեխաներին, ինչի հետևանքով էլ առաջանում են անցանկալի բարդություններ:
Ըստ մասնագետի՝ մարդիկ ինչպես ցանկացած հիվանդության, այնպես էլ նման դեպքերում շատ ուշ են դիմում բժշկի՝ կարծելով, որ ամեն ինչ կանցնի առանց հետևանքների: Սակայն մասնագետը փաստում է, որ թերսնուցումն, այնուամենայնիվ, ազդեցություն թողնելու է երեխայի բնականոն զարգացման վրա:
04.11.2004 MEDIAINFORM


Ղափանում ծնված փոքրիկ Հասմիկին իր ծնողներն անտեսել են, թողնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խնամքին: Երեխան ունեցել է ողնուղեղային ճողվածք ողնուղեղի գոտկային հատվածում: Ինչպես նշեց ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանը ողնուղեղային ճողվածքն համարվում է ներարգանդային զարգացման արատ: Այժմ, սակայն երեխան վիրահատված է և գտնվում է ընդհանուր բավարար վիճակում: Երեխան ծնվել է օգոստոսի 6-ին և շուտով կլինի 3 ամսեկան:
«Փորձել ենք կապվել ծնողների հետ սակայն տատիկն ասել է, որ ծնողները երկրից դուրս են գտնվում և չեն ուզում պահել երեխային»,- ասում է Ալլա Հարությունյանը: Հատկանշական է, որ երեխան չի համարվում հրաժարված երեխա, քանի որ նրա ծնողները նրանից հրաժարվելու վերաբերյալ դիմում չեն գրել: Նորածնային պաթոլոգիայի բաժնի վարիչ Իդա Թևոսյանի խոսքերով հետագայում երեխայի մոտ կարող են լինել միզելու խանգարումներ:
Ներկայումս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կան ևս 2 ընկեցիկ երեխաներ, որոնցից մեկը ևս ունեցել է ողնուղեղային ճողվածք, օրգանների և շարժողական ֆունկցիաների խանգարումներ, իսկ մյուսը՝ գայլի երախ և նապաստակի շրթունք:
Ալլա Հարությունյանը հավաստում է, որ վերջին երեխան վիրահատվել է և խնդիրներ հետագայում չի ունենա: Սակայն նրանց ծնողները հրաժարվել են: Երեխաներն արդեն 3 ամիս է՝ գտնվում են բժիշկների ուշադրության և խնամքի տակ: Այս տարվա ընթացքում բժշկական կենտրոնում արդեն գրանցվել է նման 10 դեպք:
Հաշվի առնելով այդ հանգամանքը տնօրենի կարգադրությամբ ստեղծվել է քույրական կետ, որտեղ ծնողների կողմից անտեսված երեխաները գտնվում են բուժքույրերի հսկողության տակ:
01.11.2004 MEDIAINFORM


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины