Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ 2006

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ ընդհանուր դիմողների թիվը կազմել է 317, այդ թվում 75-ը մարզերից: Դուրս գրված հիվանդների թիվը կազմում է 272, մահճակալ/օրերինը՝ 4018: Գրանցվել է 6 մահվան դեպք:

Բաժանմունքներ Ընդունվել է Դուրս է
գրվել
Մահճակալ/օր
Սոմատիկ 50 48 444
Կրծքի երեխաներ 12 12 218
Ընդունարան 16 14 146
Նորածնային պաթոլոգիա 23 20 502
Վերակենդանացման 84 20 404
Նյարդաբանական 25 49 467
Նեյրովիրաբուժություն 17 23 400
Վնասվածքաբանություն 11 9 272
Աղեստամոքսային 18 18 323
Թոքային 38 34 509
Ընդհ. վիրաբուժություն 101 94 1210
Ընդամենը 317 272 4018

2006 թվականի դեկտեմբեր ամսվա 15-31-ի տվյալներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվել է 160 հիվանդ, որից հոսպիտալացվել է 136-ը, այդ թվում 2-ը՝ շրջաններից: Շտապ օգնության կողմից բերված հիվանդների թիվը կազմել է 25-ը: Հոսպիտալացվելուց հրաժարվել է 3 հիվանդ:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Վերակենդանացման 7
Վիրաբուժական 2
Նեյրովիրաբուժական 2
Վնասվածքաբանության 2
Նորածնային պաթոլոգիա 2
Սոմատիկ 4
Նյարդաբանական 2
Ընդամենը 21

2006թ. դեկտեմբեր ամսվա 1-15-ի տվյալներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ընդհանուր առմամբ գրանցել է 221 հիվանդ, որից հոսպիտալացվել է 176-ը, այդ թվում 4-ը`շրջաններից: Շտապ օգնության կողմից բերված հիվանդների թիվը կազմել է 24, որոնցից հոսպիտալացվելուց հրաժարվել է 1 հիվանդ:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Վերակենդանացման 15
Վիրաբուժական 4
Վնասվածքաբանության 1
Սոմատիկ 1
Նյարդաբանական 1
Նորածնային պաթոլոգիա 1
Ընդամենը 23

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ընդհանուր դիմողների թիվը կազմում է 396, այդ թվում 83-ը մարզերից: Դուրս գրված հիվանդների թիվը կազմում է 390, մահճակալ/օրերինը՝ 3574: Գրանցվել է 8 մահվան դեպք:

Բաժանմունքներ Ընդունվել է Դուրս է
գրվել
Մահճակալ/օր
Սոմատիկ 42 60 553
Կրծքի երեխաներ 18 24 226
Ընդունարան 19 17 129
Նորածնային պաթոլոգիա 32 44 478
Վերակենդանացման 94 24 335
Նյարդաբանական 56 60 524
Նեյրովիրաբուժություն 21 35 330
Վնասվածքաբանություն 17 15 169
Աղեստամոքսային 20 24 290
Թոքային 34 36 280
Ընդհ. վիրաբուժություն 43 51 259
Ընդամենը 396 390 3574

2006 թվականի նոյեմբեր ամսվա 15-30-ի տվյալներով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվել է 365 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել է 210-ը: Շտապ օգնության կողմից բերված հիվանդների թիվը կազմել է 36-ը, որոնցից 6-ը շրջաններից:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Վերակենդանացման 17
Վիրաբուժական 2
Վնասվածքաբանության 1
Սոմատիկ 7
Նեյրովիրաբուժական 2
Բոքսային 1
Ընդամենը 30

2006 թվականի հոկտեմբերի 16-ին Ախուրյանի ծննդատանը ծնվել էր աղջիկ երեխա, ում մոտ անմիջապես նկատվել էին շնչառական անբավարարության նշաններ, կապտումներ և այլն: Հետազոտության արդյունքում երեխայի մոտ նկատվել էր զարգացման բնածին արատ՝ ստոծանու ճողվածք, այսինքն՝ աղիները գտնվում էին կրծքավանդակի խոռոչում՝ մասնավորապես ճնշելով ձախ թոքը: Ծննդյան օրը մի խումբ պաշտոնատար անձանց հետ պատահաբար Ախուրյանում այցով գտնվող ՀՀ Առաջին տիկին Բելլա Քոչարյանի խորհրդով երեխան շտապ տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխան այստեղ անմիջապես վիրահատվել էր ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի կողմից: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի խոսսքերով՝ վիրահատությունն ընթացել է հարթ, որից հետո երեխան մի քանի օր գտնվել է արհեստական շնչառության տակ: Եվս մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո երեխայի վիճակն արդեն գնահատվել է բավարար, և երեխան տեղափոխվել է տուն: Այնինչ մինչ այդ երեխայի հետագա կյանքի հավանականություն համարյա չկար: Ի պատիվ ՀՀ Առաջին տիկնոջ՝ երեխան անվանվել է հենց Բելլա: Ըստ Աննա Չոբանյանի՝ նման արատով երեխաները բավականին հաճախ են ծնվում, սակայն հաջող վիրահատության դեպքում արատը վերացվում է առանց որևէ այլ հետևանքների: Իսկ նման վիրահատությունների հաջող ելքը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ապահովվում է:
11.11.2006 MEDIAINFORM


2006 թվականի նոյեմբերի 1-15-ի տվյալներով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 272 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել է 205-ը՝ բոլորն էլ մայրաքաղաքից: Շտապ օգնության կողմից բերված հիվանդների թիվը կազմել է 31, որոնցից հոսպիտալացվելուց հրաժարվել է 4 հիվանդ:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Վերակենդանացման 8
Վիրաբուժական 3
Նեյրովիրաբուժական 2
Նորածնային պաթոլոգիա 1
Սոմատիկ 11
Նյարդաբանական 1
Թոքային վիրաբուժական 1
Ընդամենը 27

2006 թվականի հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակի տվյալներով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվել է 218 հիվանդ` բոլորն էլ մայրաքաղաքից, որոնցից հոսպիտալացվել է 159-ը: Շտապ օգնության կողմից բերված հիվանդների թիվը կազմել 19-ը, որոնցից 3-ը հրաժարվել է պառկելուց:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Վերակենդանացման 5
Վիրաբուժական 2
Վնասվածքաբանություն 2
Նորածնային պաթոլոգիա 1
Սոմատիկ 6
Ընդամենը 16

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ ընդհանուր դիմողների թիվը կազմել է 401: Դուրս գրված հիվանդների թիվը կազմում է 392, մահճակալ/օրերինը՝ 3654: Գրանցվել է 11 մահվան դեպք:

Բաժանմունքներ Ընդունվել է Դուրս է
գրվել
Մահճակալ/օր
Սոմատիկ 64 71 645
Կրծքի երեխաներ 32 41 373
Ընդունարան 25 77 689
Նորածնային պաթոլոգիա 32 17 119
Վերակենդանացման 88 22 447
Նյարդաբանական 38 48 504
Նեյրովիրաբուժություն 23 32 307
Վնասվածքաբանություն 21 25 210
Աղեստամոքսային 15 16 253
Ընդհ. վիրաբուժություն 34 37 231
Ընդամենը 401 392 3654

2006 թվականի հոկտեմբերի 11-13-ը Երևանում անցկացվեց միջազգային գիտաբժշկական կոնգրես: Կոնգրեսի կազմակերպումն արդեն ավանդույթ է դարձել. այն անցկացվում է ամեն տարի և կրում է «Մարդը և առողջությունը» անվանումը: Կոնգրեսին մասնակցություն են ցուցաբերում բժշկության բոլոր ոլորտների ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց ունեցած ձեռքբերումները: Այն ուղեկցվում է դեղերի և նոր բժշկական տեխնոլոգիաների ցուցահանդեսով և զեկույցների ներկայացմամբ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Միջազգային ծրագրերի և զարգացման գծով տնօրենի օգնական Արուսյակ Խաչատրյանը, ով նույնպես այսօր հանդես եկավ զեկույցով, նշում է, որ նման գիտաժողովները կարևորվում են նախ իրենց տեղեկատվական բնույթով, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու առումով: Նրա ներկայացմամբ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ներկայացրել է 4 զեկույց՝ նախ երիկամների և միզուղիների ախտահարման մասին, ինչը հանդիպում է ԲԿ-ի հիվանդների ընդհանուր թվի 8%-ի մոտ: Իսկ դա, ըստ Արուսյակ Խաչատրյանի,  բավականին մեծ քանակ է, և նման ախտորոշումներով հիվանդները հատուկ ուշադրության կարիք են զգում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի կողմից ներկայացվել են նաև հայրենական գիտնականների և արտադրողների արտադրանքի՝ «Բիֆինար» կաթնամթերքի վերաբերյալ ԲԿ-ի հետազոտությունների տվյալները: Զեկույցներ են եղել նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջ բաժնի կողմից՝ քիթ-կոկորդի շրջանում կատարվող էնդոսկոպիկ վիրահատությունների և դրանց դրական կողմերի մասին: Զեկույցներից մեկում ներկայացվել են նաև կատարվող հետազոտությունների ժամանակ համակարգչային տոմոգրաֆիայի կիրառման առանձնահատկությունները:
13.10.2006 MEDIAINFORM


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի հոկտեմբեր ամսվա 1-10-ի տվյալներով՝ դիմել է 203 հիվանդ, որից հոսպիտալացվել է 148-ը, շտապ օգնության բերած դեպքերը եղել են 15-ը, որից 1-ը՝ Կոտայքից: Դիմել և ԲԿ-ում պառկելուց հրաժարվել է 1 հիվանդ:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Սոմատիկ 4
Նեյրովիրաբուժական 3
Վերակենդանացման 4
Նյարդաբանական 1
Վիրաբուժական 3
Ընդամենը 15

2006 թվականի սեպտեմբերի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում տեղի ունեցավ շտապ օգնության մի նոր մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին իր մասնակցությունն էր բերել նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքերով՝ արդեն 14 տարուց ի վեր գերմանական մի փոքրիկ քաղաքի՝ Նոյենհաուսի և նրա շրջակայքի ևս 2 փոքր քաղաքների բնակիչները կազմակերպում են մարդասիրական ակցիա՝ օգնելով Հայաստանի բնակչությանը: Այս մեքենան նույնպես հատկացվել է այդ ակցիայի շրջանակներում:
Շտապօգնության նոր մեքենան կահավորված է վերակենդանացման ժամանակ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և համապատասխանում է գերմանական բոլոր չափանիշերին: Ակնկալվում է, որ այն հնարավորություն կտա հանրապետության տարբեր շրջաններից և նաև քաղաքի տարբեր հիվանդանոցներից ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ տեղափոխման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մի շարք մասնագիտական ուղղություններով այս ԲԿ-ն, որպես այդպիսին, միակն է Հայաստանում: «Միայն այստեղ է կատարվում մանկական նեյրովիրաբուժություն, թոքային վիրաբուժություն, մանկական պաթոլոգիայի հետ կապված մի շարք խնդիրներ միայն այստեղ են լուծում գտնում, այնինչ հաճախ ծանր վիճակում գտնվողներին տեղափոխելու ժամանակ շատ դժվարություններ են առաջանում, քանի որ մեր շտապ օգնության մեքենաները պատշաճ վիճակում չեն գտնվում և չունեն համապատասխան սարքավորումներ՝ նման հիվանդներին տեղափոխելու համար»,-նշում է Նիկոլայ Դալլաքյանը: Հայ-գերմանական բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված:
Վերջինիս խոսքերով՝ հայ-գերմանական համագործակցությունը սկսվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի կազմի մեջ մտած շտապ օգնության մանկական հիվանդանոցի հետ և շարունակվում է մինչ օրս: Առաջին անգամ գերմանացիները նման օգնությամբ հանդես էին եկել այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր խիստ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Տարիներ շարունակ տրամադրվող օգնությունը եղել է հիմնականում դեղորայքի և տարբեր սարքավորումների տեսքով, բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ հայ բժիշկների համար կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր: Պետք է նշել, որ նույն մարդասիրական ակցայի շրջանակներում Հայաստանում ներկայումս իրականացնում են նաև մի շարք այլ ծրագրեր՝ նպատակ ունենալով հովանավորել սոցիալապես անապահով ընտանիքների:
Ի դեպ՝ մեքենան բերվել էր 7 հոգուց կազմված պատվիրակության կողմից, որի ղեկավարը Նոյենհաուս քաղաքի քաղաքապետ Յոհան Արենդսն էր: Պատվիրակության անդամներն այն բերել էին ցամաքային ճանապարհներով՝ անցնելով շուրջ 5000 կմ: Գերմանացի բարեկամների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:
Ըստ Նիկոլայ Դալլաքյանի՝ այն փաստը, որ արդեն այսքան տարի մեր երկրների միջև համագործակցություն կա, հավաստում է, որ այն կլինի շարունակական:
26.09.2006 MEDIAINFORM


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի սեպտեմբեր ամսվա 10-20-ի տվյալներով՝ շտապ օգնության բաժանմունք դիմել է 203 հիվանդ, ընդունվել է 148-ը, որից 5-ը՝ մարզերից: Դիմել և ԲԿ-ում պառկելուց հրաժարվել է 1 հիվանդ:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Սոմատիկ 7
Վերակենդանացման 7
Նյարդաբանական 1
Վիրաբուժական 7
Ընդամենը 22

2006 թվականի հուլիս և օգոստոս ամիսների տվյալներով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ընդհանուր դիմողների թիվն օգոստոսին աճել է՝ 418-ից աճելով 447-ի, այդ թվում համապատասխանաբար 112-ը և 99-ը մարզերից: Դուրս գրված հիվանդների թիվը հուլիսին կազմում է 438, մահճակալ/օրերինը՝ 3 952, օգոստոսին՝ համապատասխանաբար 434 և 3 743: Վիրահատությունների թիվը հուլիսին՝ կազմում է 108,  օգոստոսին՝ 89, բրոնխոսկոպիկ հիվանդությունների թիվը՝ 17 / 8, մահվան դեպքերը՝  6 / 12-ն են:

Բաժանմունքներ Ընդհանուր թիվը հուլիս/օգոստոս Այդ թվում մարզերից Դուրս է
գրվել
Մահճակալ/օր
Սոմատիկ 70 / 82 18 / 12 73 / 91 543 / 821
Կրծքի երեխաներ 39 / 39 - / - 40 / 48 487 / 439
Ընդունարան 18 / 17 - / 3 18 / 20 93 / 102
Նորածնային պաթոլոգիա 25 / 37 7 / 5 38 / 53 420 / 407
Վերակենդանացման 75 / 84 6 / 6 20 / 29 384 / 443
Նյարդաբանական 34 / 52 19 / 14 48 / 40 466 / 442
Թոքային վիրաբուժություն 37 / 21 10 / 12 45 / 18 262 / 110
Նեյրովիրաբուժ. 28 / 21 14 / /13 41 / 42 584 / 270
Վնասվածքաբանութ. 27 / 21 9 / 8 35 / 24 237 / 179
Աղեստամոքսային 23 / 17 16 / 15 23 / 20 209 / 221
Ընդհ. վիրաբուժություն 42 / 56 13 / 11 57 / 49 267 / 309
Ընդամենը 418 / 447 112 / 99 438 / 434 3952 / 3743

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի հունիս ամսվա տվյալներով ընդհանուր դիմողների թիվը կազմում է 477, այդ թվում 139 ը մարզերից: Դուրս գրված հիվանդների թիվը կազմում է 473, մահճակալ/օրերինը՝ 7280 Վիրահատությունների թիվը կազմում է 120, բրոնխոսկոպիկ հիվանդությունների թիվը՝ 18, մահվան դեպքերը  8-ն են:

Բաժանմունքներ Ընդհանուր թիվը հուլիս/օգոստոս Դուրս է
գրվել
Մահճակալ/օր
Սոմատիկ 86 83 749
Կրծքի երեխաներ 17 30 275
Ընդունարան 18 20 123
Նորածնային պաթոլոգիա 27 38 301
Վերակենդանացման 97 30 462
Նյարդաբանական 15 71 704
Թոքային վիրաբուժություն 36 30 182
Նեյրովիրաբուժ. 30 38 458
Վնասվածքաբանութ. 38 45 339
Աղեստամոքսային 21 25 275
Ընդհ. վիրաբուժություն 56 63 322
Ընդամենը 477 473 728

Նույն ժամանակահատվածում դուրս գրվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.

  Մանկ.
վիրա-
բուժ.
Թոքային
վիրա-
բուժ.
Սո-
մա-
տիկ
Վերա-
կենդ.
Մանկ.
վնաս-
վածք.
Նորա-
ծնային
պաթո-
լոգիա
Նեյրո-
վիրա-
բուժ.
Աղե-
ստամ.
Մանկ.
նյարդ.
Ընդու-
նա-
րան
Գեղարք.   1 1 2 1 2   1 1  
Վանաձոր                    
Արմավիր 10 1 6 2 6 3 6 2 10  
Շիրակ     1         1    
Լոռի   2         1   3  
Արագա-
ծոտն
1 2 3 1   1 3 1 1 5
Արարատ 5 2 7   4 4 1 3 5 5
Կոտայք                 5  
Տավուշ 1   1     1 1   1  
Վայոց
Ձոր
1 1                
Սյունիք       1 1 1     1  
Արցախ 1 1             1  
Վրաստան       1     1   1  

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր մասնաշենքում՝ այսինքն նախկին մանկական հիվանդանոցում և ծննդատանը Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող «Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխում» ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են լայնածավալ վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ կառուցվում է նոր տանիք. ներկայացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նրա խոսքերով՝ մանկական հիվանդանոցում վերանորոգվում են 4-րդ, 8-րդ և 9-րդ հարկերն ամբողջությամբ, դրանց կհաջորդի նաև վերակենդանացման բաժանմունքի վերանորոգումը: Վերակենդանացման բաժանմունքի համար ծրագրվում է նաև կառուցել առանձին վերելակ, ինչը կհեշտացնի հիվանդների տեղափոխումն անմիջապես վերակենդանացման բաժանմունք կամ վիրահատարան:
9-րդ հարկում կտեղակայվեն մեծահասակների թերապևտիկ և նյարդաբանական բաժանմունքները, 8-րդ-ում՝ մեծահասակների վիրաբուժական բաժանմունքը, 4-րդ-ում՝ մեծահասակների և երեխաների համատեղ վնասվածքաբանության և օրթոպեդիկ բաժանմունքները:
Իսկ ծննդատանը վերանորոգվում է 3-րդ հարկում տեղակայված մանկաբարձական բաժանմունքի մի թևը: Ինչպես նաև ծրագրվում է իրականացնել ընդունարանի վերանորոգում, ինչն էլ նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին:
Այդ աշխատանքներին զուգահեռ՝ ԲԿ-ում կատարվում են նաև կառուցվածքային փոփոխություններ, իսկ ղեկավար կազմը վերապատրաստման դասընթացների է մասնակցում, ինչը նույնպես էականորեն կնպաստի ԲԿ-ի գործառույթների ճիշտ իրականացմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը:
Ե՛վ մանկական հիվանդանոցում, և՛ ծննդատանը կտեղադրվի ուլտրաձայնային ախտորոշման համակարգ, կներդրվի նաև լապորոսկոպիկ տեխնիկա և այլն, ինչը մի շարք էնդոսկոպիկ միջամտությունների հնարավորություններ կընձեռի: Այդ բոլոր նորամուծություններն ունեն մեկ հիմնական ուղղվածություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ցուցաբերվող բուժօգնությունների որակի բարելավում:
Նիկոլայ Դալլաքյանը փաստում է նաև, որ աստիճանաբար նկատվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմող հիվանդների քանակի մեծացում. այս տարի 450-ով ավելի մարդ է դիմել ԲԿ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Դրա հիմքում ընկած են մի շարք դրդապատճառներ, ինչպիսիք են հիվանդանոցի աշխատակազմի բազմամյա փորձը, նորացված և ժամանակակից բուժման տեխնոլոգիաները և այլն: Այդ պատճառով էլ այստեղ բուժվող հիվանդների թիվը տարեցտարի աճում է, ընդ որում՝ այստեղ դիմում են նաև հեռավոր մարզերից:
Անդրադառնալով ընդհանուր առողջապահական ոլորտին՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր տնօրենը նշում է, որ վերակենդանացման բաժանմունքում գրանցվող հիվանդների մեծ թիվը խոսում է այն մասին, որ մարդիկ հաճախ բավականին ուշ են դիմում բժշկի, սակայն վերջին տարիներին առողջապահության ոլորտում բարեփոխումներն ակնառու են. մեծացել է պետպատվերի շրջանակներում ցուցաբերվող բուժծառայությունների ծավալը, բացի այդ՝ ժամանակի հետ էականորեն բարելավվում են հիվանդանոցների վիճակն ու հնարավորությունները: Դրան զուգահեռ՝ մեծանում է դիմող հիվանդների թիվը, այսինքն՝ մարդիկ ավելի մեծ ուշադրություն են սկսել դարձնել իրենց առողջությանը:
17.07.2006 MEDIAINFORM


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի մայիս ամսվա տվյալներով ընդհանուր դիմողների թիվը կազմում է 418, այդ թվում 148-ը մարզերից: Դուրս գրված հիվանդների թիվը կազմում է 411, մահճակալ/օրերինը՝ 4116: Վիրահատությունների թիվը կազմում է 105, բրոնխոսկոպիկ հիվանդությունների թիվը՝ 114, մահվան դեպքերը 8-ն են:

Բաժանմունքներ Ընդհանուր թիվը Այդ թվում մարզերից Դուրս է
գրվել
Մահճակալ/օր
Սոմատիկ 57 7 65 594
Կրծքի երեխաներ 28 6 30 279
Ընդունարան 18 3 17 115
Նորածնային պաթոլոգիա 31 13 35 360
Վերակենդանացման 78 19 18 451
Նյարդաբանական 35 35 61 727
Թոքային վիրաբուժություն 38 13 45 202
Նեյրովիրաբուժ. 26 10 36 395
Վնասվածքաբանութ. 38 9 31 335
Աղեստամոքսային 26 6 25 362
Ընդհ. վիրաբուժություն 43 6 48 295
Ընդամենը 418 148 411 4116

Նույն ժամանակահատվածում դուրս գրվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.

  Մանկ.
վիրա-
բուժ.
Թոքային
վիրա-
բուժ.
Սո-
մա-
տիկ
Վերա-
կենդ.
Մանկ.
վնաս-
վածք.
Նորա-
ծնային
պաթո-
լոգիա
Նեյրո-
վիրա-
բուժ.
Աղե-
ստամ.
Մանկ.
նյարդ.
Ընդու-
նա-
րան
Գեղարք. 3       1   2   1 1
Վանաձոր 2         2     3  
Արմավիր   3 6 4 2 6 1 5 7 1
Շիրակ                 1  
Լոռի 1 3 1 1         2  
Արագա-
ծոտն
4     1 1   3 1 2  
Արարատ   5 4 1 5 4 2 1 4 2
Կոտայք                    
Տավուշ   1   1            
Վայոց
Ձոր
1       1   1   2  
Սյունիք           1     1  
Արցախ   2   1 1       1 1

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի մայիս ամսվա տվյալներով՝ շտապ օգնության բաժանմունքում գրանցվել է 66 հիվանդ, որից 10-ը՝ մարզերից: ԲԿ-ում պառկելուց հրաժարվել է 4 հիվանդ:

Բաժանմունքներ ՇԲՕ-ի կողմից բերված հիվանդների քանակը
Սոմատիկ 7
Վերակենդանցման 10
Նյարդաբանական 1
Վիրաբուժական 1
Վնասվածքաբանական 1
Ընդամենը 20

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի 2006 թվականի ապրիլ ամսվա տվյալներով ընդհանուր դիմողների թիվը կազմում է 410, այդ թվում 129-ը մարզերից: Դուրս գրված հիվանդների թիվը կազմում է 413, մահճակալ/օրերինը՝ 4 302:

Բաժանմունքներ Ընդհանուր թիվը Այդ թվում մարզերից Դուրս է
գրվել
Մահճակալ/օր
Սոմատիկ 64 15 77 689
Կրծքի երեխաներ 28 7 34 309
Ընդունարան 16 2 77 689
Նորածնային պաթոլոգիա 43 19 53 685
Վերակենդանացման 64 15 17 419
Նյարդաբանական 44 31 51 676
Թոքային վիրաբուժություն 43 12 46 277
Նեյրովիրաբուժ. 31 9 35 368
Վնասվածքաբանութ. 22 7 24 243
Աղեստամոքսային 14 3 16 253
Ընդհ. վիրաբուժություն 41 9 43 264
Ընդամենը 410 129 413 4302

Նույն ժամանակահատվածում դուրս գրվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.

  Մանկ.
վիրա-
բուժ.
Թոքային
վիրաբուժ.
Սոմա-
տիկ
Վերա-
կենդ.
Նորածն.
պաթո-
լոգիա
Նեյրո-
վիրաբուժ.
Աղե-
ստամ.
Ընդու-
նարան
Երևան 25 19 56 13 43 32 6 73
Գեղարք. 1 4 3   1   1  
Վանաձոր 2 1         1  
Արմավիր 4 9 6 3 7   1  
Շիրակ   2     1   2  
Լոռի   1 1 1     1  
Արագա-
ծոտն
2 3 3       1 2
Արարատ 5 5 3   2 3 1 1
Կոտայք 2 1 3   1   1 1
Տավուշ     1          
Վայոց
Ձոր
        1      
Սյունիք     1          
Արցախ 2 1            
Վրաստան             1  

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2006 թվականի ապրիլի 21-30-ը վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 17 հիվանդ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 3, հիպերթերմիկ ցնցումներով 1 հիվանդ:
Նյարդային բաժանմունք բերվել է 5 հիվանդ, որոնցից 1-ը հետկարմրուկային էնցեֆալիտով, 1-ը 3-րդ աստիճանի հիպովոլեմիկ շոկ, օջախային բրոնխոպլևմանիա, երկրորդային թարախային մենինգիտ ախտորոշումներով, 1-ը՝ սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, մենենգոէնցեֆալիտով, 1-ը՝ առաջին աստիճանի կոմայով, ևս 1-ը՝ էպիլեպսիկ ցնցումային սինդրոմով:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, փսխումային սինդրոմով 1 հիվանդ: Գրանցվել է 1 մահացության դեպք՝ 3-րդ աստիճանի հիպովոլեմիկ շոկ, երկկողմանի օջախային բրոնխոպլևմանիա, 2-րդ աստիճանի շնչառական անբավարարություն, ցնցումային սինդրոմ, փսխումային սինդրոմ, մենենգոկոկցեմիա ախտորոշումներով:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2006 թվականի ապրիլի 11-20-ը դիմել է 234 հիվանդ, որոնցից 171-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 26-ն է, որոնցից 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 4, սուր լարինգոտրախեիտով 2 և հիպերթերմիկ ցնցումներով 1 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 7 հիվանդ, որոնցից 3-ը ներարգանդային ինֆեկցիայով, 2-ը ուղեղի ցնցումով, 1-ը գլխուղեղի սալջարդով և այլն:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով, սուր որովայնով և կրծքավանդակի սալջարդով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերված հիվանդների թիվը 4-ն է՝ գլխուղեղի բաց կոտրվածքով, ուղեղի ցնցումով՝ 2 և գանգուղեղի կոտրվածքով:
Նյարդային բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով 1 հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2006 թվականի ապրիլի 1-10-ը դիմել է 217 հիվանդ, հոսպիտալացվել են 170-ը:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 11-ն է:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 3 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերված հիվանդների թիվը 2-ն է՝ սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր լարինգոտրախեիտով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2-ական և սուր ապենդիցիտով 1 հիվադ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ 2006 թվականի մարտի 11-20-ը դիմել է 152 հիվանդ, որոնցից 106-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 16-ն է, որոնցից 2-ին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, մնացածը՝ հոսպիտալացվել են:
Հիվանդների մեծամասնությունը բերվել է վերակենդանացման բաժանմունք՝ դեղորայքային թունավորմամբ 2, գանգուղեղային վնասվածքով, ալերգիկ ռեակցիայով, ուղեղի ցնցումով, ճողվածքով, ացետոնային թունավորմամբ, ազդրի կոտրվածքով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և հիպերթերմիայով 1-ական հիվանդ:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2, իսկ նեյրովիրաբուժության բաժանմունք՝ ուղեղի ցնցումով 1 հիվանդ:
Հիվանդներից 4-ը հանրապետության մարզերից են՝ Արմավիրից, Արարատից, Կոտայքից, Արագածոտնից, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ից:


2006 թվականի փետրվարի 21-ից մարտի 5-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 208 մարդ, որոնցից 167-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է, որոնցից 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, մնացածը՝ հոսպիտալացվել են:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 4, ցնցումային սինդրոմով, կեղծ կռուպով և սուր լարինգոտրախեիտով 1-ական հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով, ասպիրացիայով, աջակողմյան թոքաբորբով, մինինգոէնցեֆալիտով և կեղծ կռուպով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվածների թիվը 3-ն է՝ սուր ապենդիցիտով 2 և գլխուղեղի ցնցումով 1 հիվանդ:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով, իսկ նորածնային բաժանմունք՝ աճուկային ճողվածքով 1-ական հիվանդ:


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք 2006 թվականի հունվարի 11-20-ն ընդունվել են հետևյալ հիվանդները.
2005թ.-ին ծնված տղա՝ սուր լարինգոտրախեիտով և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ հիպերթերմիկ ցնցումային սինդրոմով:
2005թ.-ին ծնված տղա՝ սուր բրոնխիտով և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2004թ.-ին ծնված տղա՝ 2-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ բռոնխոպնևմանիայով և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2006թ.-ին ծնված աղջիկ՝ ներարգանդային ինֆեկցիայով, 1-ին աստիճանի անհասությամբ և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2006թ-ին ծնված տղա՝ ներարգանդային հիպոքսիայով, անհասությամբ և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ ալերգիկ ռեակցիայով և 1-ին աստիճանի շնչառական անբավարարությամբ:
1996թ.-ին ծնված տղա՝ հիպերտոնիկ կրիզով:
2004թ.-ին ծնված տղա՝ 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ հիպովոլեմիկ շոկով և փսխումային սինդրոմով:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ բրոնխիտով և 2-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
Մարզերից ընդունված հիվանդների թիվը 10-ն է՝ Տավուշից 2000թ.-ին ծնված աղջիկ՝ օջախային բրոնխոպնևմանիայով, Արարատից 2005թ.-ին ծնված տղա՝ երկկողմանի բրոնխոպնևմանիայով և 3-րդ աստիաճանի շնչառական անբավարարությամբ,
2006թ.-ին ծնված աղջիկ՝ սուր բրոնխիտով և 2-րդ աստիճանի անհասությամբ,
2006թ.-ին ծնված 2 աղջիկ՝ ներարգանդային պնևմանիայով:
Արագածոտնի մարզից ընդունվել է 2 հիվանդ՝ 2005թ.-ին ծնված տղա՝ երկկողմանի օջախային բրոնխոպնևմանիայով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ և 2005թ.-ին ծնված տղա՝ հիպովոլեմիկ շոկով, Արմավիրի մարզից 2005թ.-ին ծնված տղա՝ հիպովոլեմիկ շոկով և փսխումային սինդրոմով, 2005թ.-ին ծնված աղջիկ՝ ցնցումային սինդրոմով և երկկողմանի բրոնխոպնևմանիայով:
Կոտայքի մարզից ընդունվել է 1995թ.-ին ծնված աղջիկ՝ ցնցումային սինդրոմով:


2005թ.-ի աշնանը «Սուրբ Աստավածամայր» ԲԿ էր ընդունվել մի երեխա, որին հետազոտել էին մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկի ներյրովիրաբուժության բաժանմունքում և պարզել, որի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք: Պարզվել էր, որ ուռուցքը գտնվում է վիրահատության համար բարդ տեղում: Խուրհուրդ էր տրվել երեխային տանել Մոսկվայի Նեյրովիրաբուժության ինստիտուտ, ակադեմիկոս Կանավալովի մոտ: Նախորդ տարվա հունվարին Կանավալովը երեխային վիրահատել է և խորհուրդ տվել մայիսին դարձյալ երեխային ներկայացնել հետազոտման: Այդ ժամանակ արդեն կատարվել է մագնիսառեզոնանսային հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ վիրահատության ժամանակ հեռացվել է ուռուցքի մի մասը, իսկ մյուս մասը շարունակում է աճել: Կանավալովը երեխային ուղարկել է Երևան և խորհուրդ տվել հիվանդության կրկնության և ուժեղ գլխացավերի դեպքում դարձյալ դիմել իրեն: Սակայն հարցն այն էր, որ երեխայի ծնողները վիրահատության և Մոսկվա կատարած այցերի վրա ծախսել էին 20 000 դոլար, որն իրենց վաճառած բնակարանի գումարն էր, ապրում էին վարձով և այլևս Մոսկվա մեկնելու հնարավորություն չունեին: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Պալյանի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտի հետ և հնարավորություն ունի բարդ վիրահատությունների դեպքում բարձր որակավորում ունեցող մասնագետներ հրավիրել Հայաստան: Երեխան ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ներյրովիրաբուժության բաժանմունք, որտեղ անցկացվել է վիճակը թեթևացնող վիրահատություն: Ծնողները պարզել են, որ նշված բուժհաստատությունը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Պալյանի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտի հետ: Երեխային վիրահատելու համար Երևան է հրավիրվել նշված ինստիտուտի մանկակական նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բարձր որակավորման նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Վիլյամ Արամի Խաչատրյանը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ղեկավարությունը կոչ է անում. «Նման հիվանդությունների դեպքում դիմել իրենց, քանի որ հնարավորություն կա Վիլյամ Խաչատրյանի պես բարձրակարգ մասնագետի հրավիրել Հայաստան, որի կատարած վիրահատությունները մի քանի անգամ ավելի էժան են»:
23.01.2006 MEDIAINFORM


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины