Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ

21 մայիս 2016 03:27 | Կենտրոնի նորություններ, 2016 | Մեջբերում

Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվեցին։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։ Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։

Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում` անցած 25 օրում աննախադեպ դրական արդյունքներ են արձանագրվել։ Առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո տղաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 25 օրվա ընթացքում բուժական անհարժեշտ բոլոր, լայնածավալ աշխատանքների արդյունքում ծայրահեղ ծանր, շոկային վիճակից նրանք դուրս են եկել։ Վերականգնողական մի քանի վիրահատությունների շնորհիվ պատանիների մոտ այսօր որևէ ֆունկցիայի խանգարում չկա, քայլում են։

Ռոլանդ Խոջոյանը և Էդգար Գասպարյանն այսօր դուրս գրվեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Նրանց առողջական վիճակը որոշ ժամանակ կգտնվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հսկողության ներքո։ Տղաներն շտապում էին տուն` խոստովանելով, որ կարոտել են ընտանեկան ջերմությունը, իսկ մայրիկները, հազիվ զսպելով հուզմունքը, խոսքեր չէին գտնում բուժանձնակազմին իրենց երախտիքը հայտնելու համար։

Նշենք, որ ավտոբուսի պայթունի հետևանքով բոլոր տուժածներն ապաքինված դուրս են գրվել։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կենտրոնի նորություններ
• Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը 35 տարեկան է• Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեության գնահատման կողմնորոշիչ ուղեցույց• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 7-ին մասնակցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։
2016
• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Լապարոսկոպիկ ճողվածքահատում երեխաների մոտ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

CHRISTMAS EXPO

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины