Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Շնորհակալություն բժիշկ

18 հունվար 2016 04:21 | Կենտրոնի նորություններ, 2016 | Մեջբերում

15 ամյա Վարդան Զաքարյանին բարդ վիրահատություն էր սպասվում: Նրա մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի ձագարաձև դեֆորմացիա: Վիրահատությունն իր տեսակով համարվում էր բարդ ու կյանքի համար շատ վտանգավոր, քանի որ դեֆորմացված մասը շատ մոտ էր սրտին և գլխավոր անոթին՝ աորտային: Վիրահատության ռիսկը մեծ էր, իսկ ժամանակը՝ քիչ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Նիկոլայի Դալլաքյանը հասկանալով պահի կարևորությունը ստանձնեց վիրահատության պատասխանատվությունը և գործի անցավ: Գործընկերոջ՝ Արա Ռաֆայելի Կարապետյանի հետ սկսեցին վիրահատությունը, որը տևեց մոտ 2 ժամ: Արդյունքում խնդիրը վերացված էր, այն էլ առանց բարդությունների:

Վարդանն այժմ տանն է, շրջապատված հարազատներով ու սիրելիներով: Մեծ փորձությունն արդեն անցյալում է, ի շնորհիվ պրոֆեսիոնալ և սրտացավ բժիշկ Դավիթ Դալլաքյանի: Վարդանի հայրը՝ Արման Զաքարյանը, երկար տանջալից ամիսներից հետո արդեն հանգիստ է, մանրամասը պատմում է նախավիրահատական և հետվիրահատական ընթացքի մանրամասները: ՈՒ այդ պատմության ամենագլխավոր թեման «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Նիկոլայի Դալլաքյանի վերաբերմունքի մասին է, իր գործին լավատեղյակ և արհեստավարժ բժշկի, նրա սրտացավ, մարդկային, հոգատար պահվածքի ու ՄԱՐԴ տեսակի մասին է: Վարդանի տատիկը՝ Սիլվա Զաքարյանը ուրախության արցունքներն աչքերին օրհնում է բժշկին, նշում, որ նման մասնագետների հանդիպելիս ցնծությամբ է լցվում հոգին և կարևորում, որ Հիպոկրատի երդումը տված բժիշկը հենց այսպիսին պետք է լինի: Տիկին Սիլվան չի մոռանում նշել, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում. չէ որ Դավիթը մեծ հարգանք վայելող Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ, ԵՊԲՀ թիվ 1 մանկաբուժության և մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նիկոլայ Դալլաքյանի որդին է….

Զաքարյանների ընտանիքը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին, ԲԿ-ի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Նիկոլայի Դալլաքյանին, բժիշկներ Արա Ռաֆայելի Կարապետյանին և Արտակ Լևոնի Գևորգյանին:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՁԵԶ ՊԵՍ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ….


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կենտրոնի նորություններ
• Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը 35 տարեկան է• Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեության գնահատման կողմնորոշիչ ուղեցույց• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ• Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 7-ին մասնակցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։
2016
• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ• Լապարոսկոպիկ ճողվածքահատում երեխաների մոտ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины