Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով

07 հունվար 2016 04:25 | Կենտրոնի նորություններ, 2016 | Մեջբերում

Արագ և օպերատիվ արձանքման աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Հանգամանալից անդրադարձ կատարվեց հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակին:

Աշխատանքային խմբի անդամներն ըստ ոլորտների նախարարին ներկայացրին կատարած աշխատանքների արդյունքները, ամփոփեցին ամենօրյա կտրվածքով ստացված տվյալները:

Նախարարն այցելեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ծանոթացավ բուժում ստացող երեխաների առողջական վիճակին: Այս պահին բաժանմունքում բուժվում է 20 երեխա, որից միայն 10-ի մոտ է առկա սուր շնչառական վարակ:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ:

Նախարարի խոսքով` ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարածաշրջանում է գրանցվում գրիպի ակտիվացում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է:

«Ժամանակին դիմելու և ինքնաբուժմամբ չզբավելու դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,- պարազաբանեց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` բոլոր այն դեպքերը, որոնք դիմել են հիվանդանոցային ցանց ստացել են համապատասխան բուժում: Բժշկական կազմակերպություններում սահմանված է ամենօրյա հսկողություն և առողջապահական համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով:

Հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

«Բնակչությունը մեր հորդորն ընկալելու, բժշկին շուտ դիմելու և ինքնաբուժմամբ չզբաղվելու դեպքում կարող է ստանալ առավել արդյունավետ բժշկական օգնություն»,- ասաց նախարարը: Նրա տեղեկացմամբ` այս օրերին ծանրաբեռնված աշխատում է նաև շտապօգնության ծառայությունը, որը միայն Երևանում օրական կտրվածքով սպասարկում է շուրջ 900 կանչ:

Այնուհետև, նախարարը աշխատանքային խմբի անդամների հետ շարունակեց համայցերը բժշկական կազմակերպություններ: Ուշ դիմելիությամբ պայմանավորված բարդացած, ծանր դեպքերը քննարկելու նպատակով հրավիրվեց հերթական բժշկական կոնսիլիումը` առաջատար բոլոր մասնագետների ներգրավվածությամբ:

Նշենք, որ առողջապահական ցանցն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշկական պարագաներով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կենտրոնի նորություններ
• Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը 35 տարեկան է• Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեության գնահատման կողմնորոշիչ ուղեցույց• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ• Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 7-ին մասնակցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։
2016
• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ• Լապարոսկոպիկ ճողվածքահատում երեխաների մոտ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины