Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Գտել են այն հյութը, որը պաշտպանում է թուլամտությունից

Neurology ամսագիրը հրապարակել է Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից արված մի հետազոտության տվյալներ, որոնց արդյունքները վկայում են ծերունական թուլամտության կանխարգելման գործում նարնջի հյութի բարձր արդյունավետության մասին։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը գրեթե 50 տոկոսով բարձրացնում է մարդու պաշտպանվածության մակարդակը մահացու վտանգավոր նեյրոդեգեներատիվ այդ հիվանդության զարգացումից։

Այս մասին գրում է www.med2.ru-ն։

Հարվարդի մասնագետները փորձարարություն իրականացրին ԱՄՆ-ում ապրող 28000 տղամարդկանց մասնակցությամբ։ Այն սկսվեց 1986թ.։ Էքսպերիմենտի մասնակիցներն իրենց սննդակարգում պետք է օգտագործեին մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն։ Փորձի սկզբում կամավորների միջին տարիքը 51-ն էր, իսկ վերջում՝ 73 տարեկանը։

«Այս հետազոտության մեջ ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ մենք կարողացանք հետազոտել ու հետևել այսքան մեծ խումբ տղամարդկանց 20 տարվա ընթացքում։ Դա մեզ թույլ տվեց ստանալ շատ համոզիչ արդյունքներ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Չանչժեն Յուանը։

Գիտնականները պարզել են, որ մրգերի ու բանջարեղենի օգտագործումը արդյունավետորեն մարդուն պաշտպանում է թուլամտության զարգացման նշանների ի հայտ գալուց, մասնավորապես, տվյալ հիվանդության այնպիսի խոսուն նշանից, ինչպիսին հիշողության հետ կապված խնդիրներն են։ Մասնագետները պարզել են, որ սննդակարգում բուսական ծագման մթերքների առատությունը թուլամտության ի հայտ գալու ռիսկը նվազեցնում է 34 տոկոսով։

Բայց թուլամտության առաջացումը կանխելու համար առավել հուսալի պաշտպան է, ինչպես պարզվեց, նարնջի հյութը։ Օրական մեկ բաժակ թարմ քամված նարնջի հյութ խմող տղամարդկանց մոտ այդ հիվանդության հավանականությունը նվազել էր 47 տոկոսով։

«Նարնջի հյութն ու կանաչ տերևավոր բանջարեղենն առավել դրականորեն էին ազդում ամենատարեց մարդկանց հիշողության ու մտածողության վրա»,- եզրափակեցին փորձարարության հեղինակները։

168.am

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 
Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Բժշկական նորություններ
• Երեկոյան ժամը 18:00-ից հետո չուտելը սխալ է. 15 օրենք՝ շքեղ մարմին ունենալու համար• Օրգանիզմի մաքրման եղանակների հակառակ կողմը. Ինչպե՞ս է դետոքսը վնաս հասցնում օրգանիզմին• Դարչին և մեղր. Հզոր արդյունք• Գինու թերապիա։ 5 պատճառ, թե ինչու գինի ոչ միայն կարելի է, այլև պետք է խմել• Հավերժ երիտասարդության գաղտնիքները. ինչ պետք է ուտել չծերանալու համար• Բազային հնգյակը. Օգտակար սննդային հավելումներ• Սխտորի գործածումը կօգնի կոլորեկտալ քաղցկեղի կանխմանը. հետազոտություն• Հղի կինը կարող է ազդել իր ապագա երեխայի մաթեմատիկական ընդունակությունների վրա. հետազոտություն• Ուտել եւ չգիրանալ. Գիտնականները հաբ են ստեղծել, որն ուղեղին խաբում է
Առողջություն

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 
Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины