Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

10 մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում անոթները մաքուր պահելու համար

Արդյոք գիտե՞ք, որ հիպերտոնիան ու խոլեստերինի բարձր մակարդակն անոթների խցանման վրա ազդող հիմնական գործոններից են։

Երակներն անոթներ են, որոնք թթվածնով հագեցած արյունը սրտից փոխանցում են մարմնի օրգաններին։ Առողջ զարկերակն ուժեղ է, էլաստիկ ու ճկուն։ Անոթների պրոգրեսիվ խցանումն այն վիճակն է, որն ավելի շատ հայտնի է աթերոսկլերոզ անվանմամբ, և հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ, ներառյալ՝ սրտային տագնապները, ինսուլտներն ու պերիֆերիկ անոթների հիվանդությունները։

Խցանված անոթների սիմպտոմները։

Դրանք կախված են անոթների ազդեցության տիպից։

Կարոտիդային անոթներ։

Գլխուղեղի անոթների խցանումը հիվանդություն է, որն առավել հայտնի է՝ որպես քներակի հիվանդություն, որն արտահայտվում է այնպիսի նշաններով, ինչպիսիք են լողացող տեսողությունը, խոսքի խանգարումները, անբացատրելի անկումները, գլխապտույտը, ուժեղ գլխացավերը, հանկարծակի թուլությունը, շնչառական խնդիրները և կոորդինացիայի կորուստը։

Արյունատար անոթներ։

Սրտի իշեմիկ հիվանդությունը սրտի անոթների խցանման արդյունք է, ինչը խոչընդոտում է, որ սրտամկանը բավարար քանակությամբ արյուն ստանա։ Դա արտահայտվում է կրծքավանդակում ցավի, ծնոտի սեղմվածության, պարանոցի, ձեռքերի, ուսերի և մեջքի ցավով, շնչակտուրությամբ ու սրտխփոցով։

Երիկամային արտերիա։

Երիկամների քրոնիկ հիվանդությունը զարգանում է երիկամներում համապատասխան անոթների խցանման պատճառով։ Վաղ նշանները հազվադեպ երևույթ են, սակայն պրոգրեսիվ նշանները սովորաբար իրենց մեջ ներառում են ախորժակի կորուստ, կոնցենտրացիայի կորուստ, թմրածություն, ոտքերի կամ ձեռքերի այտուցվածություն, հոգնածություն և սրտխառնուք։

Պերիֆերիկ անոթներ։

Պերիֆերիկ արտերիալ հիվանդությունը զարգանում է կոնքի, ձեռքերի ու ոտքերի անոթների խցանման հետևանքով։ Եթե դրանք արգելափակված կամ նեղացած են, ապա դա կարտահայտվի թմրածությամբ ու ցավով։

Ի՞նչն է ստիպում անոթներին խցանվել։

Աթերոսկլերոզը բնորոշվում է անոթների հաստացմամբ կամ պնդացմամբ, և միայն էնդոթելիալ բջիջների բարակ շերտի միջոցով է արյունը նորմալ հոսում։ Սակայն կան մի քանի գործոններ, որոնք կարող են վնասել այդ բջիջները, ներառյալ՝ ազատ ռադիկալները, հոմոցիստեինի բարձր մակարդակը, թրոմբոցիտների բջիջներն ու C վիտամինի պակասը։

Խցանում է լինում, երբ որոշակի նյութեր չեն կարողանում դուրս գալ աթերոսկլերոզային ախտահարումից։ Այդ ճարպերը ներառում են տոքսիկ մետաղներ, բջջային թափոններ, խոլեստերին, կալցիում ու ճարպ։

Թեպետ խցանված անոթների իրական պատճառը մնում է անհայտ, աճող տվյալները վկայում են այն մասին, որ աթերոսկլերոզն իրենից ներկայացնում է բարդ վիճակ, որը կարող է սկսվել մանկության տարիներին ու զարգանալ հասունացմանը զուգահեռ։ Հայտնի է, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են առաջին և երկրորդ տիպերի շաքարախտը, ծխելն ու հիպերտոնիան, վնասակար են անոթների համար։

Անոթները մաքրող 10 բնական մթերքներ։

Քրքում
Այս հանրահայտ համեմունքն օժտված է սիրտը պաշտպանող հզոր հատկություններով։ Համարվում է, որ քրքումի թուրմն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակն ու կանխում է անոթների խցանումը։

Համաձայն 2011թ. անցկացված հետազոտության՝ քրքումն ավելի արդյունավետ է պայքարում խոլեստերինի դեմ, քան Լովաստատին դեղամիջոցը։

Սխտոր
Գիտականորեն ապացուցված է, որ սխտորն օգնում է կանխել սրտային հիվանդությունները, դանդաղեցնում է աթերոսկլերոզն ու իջեցնում զարկերակային ճնշման մակարդակը։ Այն նաև թույլ չի տալիս անոթների խցանումը։

Եվս մեկ հետազոտություն ցույց տվեց, որ սխտորը գրեթե կիսով չափ նվազեցնում է սրտային տագնապի ու ինսուլտի ռիսկը։ Սխտորն անգնահատելի դեր ունի աթերոսկլերոզի կանխարգելման ու բուժման համար։

Կոճապղպեղ
Կոճապղպեղը հայտնի է իր հզոր հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններով։ Այն պարունակում է գինգերոլներ և շոոաոլներ, որոնք երկուսն էլ սիրտը պաշտպանող հզոր միացություններ են։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կոճապղպեղի թուրմն օժտված է արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակն իջեցնող, աորտայի ախտահարման աթերոսկլերոտիկ հատվածները չեզոքացնող ունակությամբ։

Կայենյան կծու պղպեղ
Այն պարունակում է կապսաիցին, նյութ, որը, բնականաբար, իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Դա կարող է նվազեցնել նաև սրտային տագնապի ու ինսուլտի ռիսկը, ինչպես նաև բարելավել արյան շրջանառությունը։

Կիտրոն
Ոչ միայն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, այլև կանխում է թթվայնացնող վնասն ու պահպանում անոթների առողջությունը։ Այս ցիտրուսային պտուղը հարուստ է C վիտամինով, որն իջեցնում է ընդհանուր խոլեստերինը, նվազեցնում է բորբոքումը ու ամրացնում է արտերիաները։

Դարչին
Դարչինը նվազեցնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների հետ կապված ռիսկի զանազան գործոնները։ Համաձայն հետազոտության՝ դարչինի օրական 3 կամ 6 գրամը կարող է նվազեցնել ընդհանուր խոլեստերինի, տրիգլիցերիդների ու դիաբետիկների մոտ՝ շաքարի մակարդակը։

Կտավատի սերմ
Կտավատի սերմերն օգնում են մաքրել անոթները՝ շնորհիվ մանրաթելերի բարձր պարունակության։ Դրանք նաև պարունակում են օմեգա-3 թթու, որն օգնում է իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաև չեզոքացնում է բորբոքումը։

Ֆերմենտացված կաղամբ
Կիմչին՝ ֆերմենտացված կաղամբից ու կծու պղպեղից պատրաստված պրոբիոտիկ մթերքը, պարունակում է միացություններ, որոնք կանխում են աթերոսկլերոզի զարգացումը։ Բացի դրանից, ֆերմենտացված կաղամբը քայքայում է այնպիսի քիմիական միացություններ, ինչպիսիք են քլորպիիֆոսը և A բիսֆենոլը։

Քունջութի սերմեր 
Քունջութի սերմերի կանոնավոր գործածությունն օգնում է կանխել աթերոսկլերոզի զարգացումը։ Ըստ անցկացված հետազոտության՝ քունջութի յուղի մեջ եղած ճարպային պարունակությունն օգնում է աթերոսկլերոզի ցուցիչների չեզոքացմանը։

Նռան հյութ
Նուռը հարուստ է բրոմիստաջրածնային թթվով, որն օգնում է անոթները մաքրել բնական ճանապարհով ու պայքարել աթերոսկլերոզի դեմ։ Այն պարունակում է առողջության համար օգտակար շատ նյութեր, ինչպիսիք են սելենը և մագնեզիումը։ Նռան հյութի օրական 240մլ Գործածությունը 18 ամիսների ընթացքում էականորեն դանդաղեցնում է քներակի հիվանդությունների զարգացումը։

Խցանված անոթների համար այլ օգտակար բնական մթերքներ են կոկոսի յուղը, ծնեբեկը, չիայի սերմերը, բրոկկոլին, ավոկադոն, ինչպես նաև դիետիկ հավելումներ՝ վիտամին B6, ֆոլաթթու և հակաօքսիդանտներ, ինչպիսիք են C վիտամինը, E վիտամինը, խաղողի սերմերի խտանյութը և լյուտեինը։

Ֆիզիկական վարժություններ։

168.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Բժշկական նորություններ
• Կաթի և ջրի կանոնավոր օգտագործումը լավագույնն է երեխաների համար• Խորը քունը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից. գիտնականներ• Սուրճը կարող է պաշտպանել լյարդի քաղցկեղից. գիտնականներ• Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները• Ինչպես նվազեցնել ինսուլտի վտանգը. Բրիտանացի բժիշկներ• Անպտղության դեմ իրականացվող եզակի վիրահատություն Հայաստանում• Սննդաբանները նշել են լավագույն նախաճաշը նիհարելու համար• Քնել և ջուր խմել. 4 պատճառ, թե ինչու եք ավելի մեծ երևում• Հայտնի է դարձել սովորությունը, որը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը
Օգտակար խորհուրդներ
• Կաթի և ջրի կանոնավոր օգտագործումը լավագույնն է երեխաների համար• Ինչպես դիմակայել ամռան շոգին• Գինու թերապիա։ 5 պատճառ, թե ինչու գինի ոչ միայն կարելի է, այլև պետք է խմել• Ընկույզի կեղևի օգտակարությունը• Վիտամին, որը կազատի մազաթափությունից, ավելորդ քաշից, կերիտասարդացնի մաշկը, կակտիվացնի ուղեղի աշխատանքը• Անանուխի 10 հատկություն, որոնք կզարմացնեն ձեզ• Երկար նստելը անվտանգ չէ. մասնագետներն առաջարկում ամեն կես ժամը մեկ աթոռից ելնել• 12 ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել• Զարկերակային ճնշումը տանը չափելու 6 կանոն
Առողջություն
• Կաթի և ջրի կանոնավոր օգտագործումը լավագույնն է երեխաների համար• Խորը քունը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից. գիտնականներ• Սուրճը կարող է պաշտպանել լյարդի քաղցկեղից. գիտնականներ• Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները• Ինչպես նվազեցնել ինսուլտի վտանգը. Բրիտանացի բժիշկներ• Անպտղության դեմ իրականացվող եզակի վիրահատություն Հայաստանում• Սննդաբանները նշել են լավագույն նախաճաշը նիհարելու համար• Քնել և ջուր խմել. 4 պատճառ, թե ինչու եք ավելի մեծ երևում• Հայտնի է դարձել սովորությունը, որը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

CHRISTMAS EXPO

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины