Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Բազային հնգյակը. Օգտակար սննդային հավելումներ

Եթե դուք ուզում եք մարմնի օպտիմալ կառուցվածք ունենալ և ակտիվ կենսակերպ եք վարում, ապա օգտակար սննդային և բիոակտիվ հավելումները ձեզ արդեն ծանոթ են: Բայց եթե դուք նույնիսկ սնվում եք ամբողջական սննդամթերքով, որոշ օգտակար նուտրիենտների քանակն այնտեղ կարող է ոչ համարժեք լինել:

Օգտագործման համար պարտադիր սննդային հավելումներ`

- Ձկան յուղ
- Մաքուր D վիտամին կամ D3 2000-5000 ME
- Մագնեզիում
- Մուլտիվիտամիններ և հանքանյութեր
- Պրոբիոտիկներ

Ձկան յուղ
Եթե դուք պատրաստվում եք սահմանափակվել միայն մեկ հավելումով, ապա փորձագետների մեծ մասը խորհուրդ է տալիս ձկան յուղը:

Այն շատ օգտակար է նրա մեջ եղած անփոխարինելի EPA և DHA ճարպաթթուների շնորհիվ: Այս միացությունները մտնում են մեր օրգանիզմի արտաքին շերտի բոլոր բջիջների կազմի մեջ` բարելավելով ազդանշանների կամ բջիջների միջև հաղորդագրությունների փոխանցումը: Գործնական տեսանկյունից սա նշանակում է, որ էներգիա ստանալու համար օրգանիզմը սկսում է ավելի շատ ճարպային պահուստները խժռել, քան ածխաջրածիններից ստացվող գլյուկոզան: Ի հավելումն` բարելավվում է ինսուլինի հանդեպ զգայունությունը և բարձրանում է մետաբոլիզմի մակարդակը:

Կան ապացուցված գիտական տվյալներ, որ ձկան յուղն օժտված է բարձր ջերմային էֆեկտով, ինչն օգնում է ավելի շատ կալորիաներ այրել մարսողության ընթացքում:

Ձկան յուղն անհրաժեշտ է նաև վերամշակված բանջարեղենային և բուսական յուղերի բորբոքային գործողությունը չեզոքացնելու համար: Այս սննդային հավելումը  նպաստում է հորմոնալ բալանսի և կոգնիտիվ ֆունկցիայի բարելավմանը, ուղեղի դեգեներատիվ հիվանդությունների ռիսկի նվազեցմանը, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է, ինչպես նաև՝ սթրեսակայունության բարձրացմանը:

Օպտիմալ տարբերակ է EPA և DHA ճարպաթթուների` ամեն օր 1-3 գրամ օգտագործումը: Շատ կարևոր է ձկան յուղի որակին ուշադրություն դարձնելը: Անվտանգ ձկան յուղն օժտված է փափուկ համով, փչացածը թթու է: Ծամեք մեկ պատիճ ու կհասկանաք:

Սուր բորբոքումների դեպքում ընդունեք EPA-ի բարձր խտությամբ ձկան յուղ։

Ճանաչողական ֆունկցիաների և ուղեղի աշխատանքի համար ընտրեք DHA-ի բարձր խտությամբ ձկան յուղ։

Մաքուր D վիտամին կամ D3 2000-5000 ME
Շատ գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ D վիտամինի առողջ մակարդակը մեր օրգանիզմում շատ հիվանդությունների կանխարգելման ամենապարզ եղանակն է։ Այն նպաստում է ակտիվ երկարակեցությանն ու մեր մարմնի օպտիմիզացիային։

D վիտամինի որոշակի մակարդակ մեր օրգանիզմում անհրաժեշտ է իմունային համակարգի նորմալ կենսագործունեության համար։ Պակաս կարևոր չէ և այն, ոչ  այս սննդային հավելման առողջ ցուցանիշները հենաշարժողական համակարգի կոտրվածքները և վնասվածքները կանխարգելելու  երաշխիք են։

D վիտամինը կապված է նաև մկանների ուժի ու հզորության հետ։ Այն կարգավորում է մետաբոլիզմը ու կանխում է մկանային հյուսվածքի մեջ ճարպի ներթափանցումը։

D վիտամինն օգտակար է քաղցկեղի շատ տեսակների կանխարգելման համար, ներառյալ՝ թոքերի, կրծքագեղձի, հաստ աղու ու շագանակագեղձի քաղցկեղը։

D վիտամինի պակաս ունեցող մարդկանց մոտ մեծանում է ընկճախտի ու տրամադրության և ուղեղի գործունեության այլ խաթարումների ռիսկը։ Հնարավոր է, դա կապված է այն բանի հետ, որ D վիտամինն ուղեղը պաշտպանում է օքսիդատիվ դեգեներացիայից։

Խորհուրդ է տրվում, օրգանիզմում D վիտամինի մակարդակը ստուգել յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ։ D վիտամինի մակարդակը կարելի է ավելացնել՝ ամեն օր օրական 20 րոպե արևի տակ գտնվելով, առավոտյան ժամը 10:00-12:00-ի սահմանում։ D3 2000-5000 ME-ի ընդունումը ևս մեկ եղանակ է D վիտամինի մակարդակը բարձրացնելու համար։

Մագնեզիում
Մագնեզիումն ազդում է օրգանիզմի ավելի քան 300 պրոցեսների վրա, դրա համար էլ դրա դեֆիցիտը կյանքի համար աղետալի հետևանքների կարող է հասցնել:

Մագնեզիումից է կախված ուղեղում սերոտոնինի՝ մեր տրամադրությունը կարգավորող հորմոնի մակարդակը։

Մագնեզիումը վառ արտահայտված հանգստացնող էֆեկտ է գործում նյարդային համակարգի վրա, դրա համար էլ այն այդքան կարևոր է լիարժեք քնի ու սթրեսը կառավարելու համար, իսկ դրա պակասը գրգռում է նյարդային համակարգը՝ սադրելով արյան բարձր ճնշում ու ուժեղացնելով սթրեսը։ Մագնեզիումը հաջողությամբ պայքարում է նաև բորբոքումների դեմ։

Այն նաև կարևոր գործոն է արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը պահպանելու գործում։

Նկատի ունեցեք, որ պարբերական մարզումները մեծացնում են մագնեզիումի պահանջարկը 10-20 տոկոսով հիմնականում առատ քրտնարտադրության պատճառով։

Հայտնի է, որ մագնեզիումի միայն 0.3 տոկոսն է պարունակվում արյան մեջ, մնացածը ոսկորների, մկանների ու միացնող հյուսվածքների մեջ է։ Մագնեզիումի առողջ մակարդակին համապատասխանում է 5.6-6.8 մգ չափաբաժինը։

Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր ընդունել մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի համար 10 մգ մագնեզիում։  Մագնեզիումի հավելումներ գտեք հետևյալ միացությունների մեջ՝ ցիտրատ, մալատ, գլիցինատ, տրենոատ, տաուրատ, ֆումարատ կամ օրոտատ։

Մուլտիվիտամիններ և հանքանյութեր
Առողջության համար օգտակար սննդային հավելումների թվին են պատկանում նաև վիտամինահանքանյութային կոմպլեքսները։ Առողջ ապրելակերպի շատ կողմնակիցներ համարում են, որ բոլոր անհրաժեշտ նուտրիենտները կարելի է ստանալ սննդի հետ, սակայն սննդաբանական հետազոտությունները դա չեն հաստատում։

Նույնիսկ օրգանապես մաքուր, ամբողջական մթերքներ ուտելու պարագայում կարելի է նուտրիենտների պակաս ունենալ ներքոնշյալ գործոնների պատճառով՝

- Պեստիցիդների ու հերբիցիդների լայն կիրառությունը բարձր բերքատվություն ունեցող մշակաբույսեր աճեցնելիս, ինչն էականորեն նվազեցնում է նրանց նուտրիցիոնալ որակը։

- Հողի մեջ միկրոնուտրիենտների քայքայումը բերքատվություն ունեցող մշակաբույսերի գյուղատնտեսական արտադրության պատճառով։

- Դեղամիջոցների օգտագործումը։ Պերոօրալ կոնտրացեպտիվների կիրառությունը կարող է քայքայել օրգանիզմի շատ նուտրիենտների պահուստները, ինչպիսիք են CoQ10, DHEA-ն, ֆոլաթթուն, մագնեզիումը, տրիպտոֆանը, թիրոզինը, B2, B6, B12, C, E վիտամինները և ցինկը։

Քրոնիկ սթրեսը վիտամինների ու հանքանյութերի մակարդակն օրգանիզմում նվազեցնում է արագացված տեմպով։

Վիտամինահանքանյութային ճիշտ կոմպլեքս ընտրելն այնքան էլ բարդ չէ։ Մուլտիվիտամինների բաղադրության մեջ շատ նուտրիենտներ են մտնում, և հաճախ դրանց որակը կասկածելի է լինում։ Բոլոր հանքանյութերը կայունության համար կապված են այլ նյութերի հետ։

Պրոբիոտիկներ
Սրանք առողջության համար ամենաօգտակար սննդային հավելումներից են։ Պրոբիոտիկները բակտերիաներ են, որոնք ապրում են յուրաքանչյուր մարդու մարսողական տրակտում։ Ցավոք, բնապահպանական վիճակը, սթրեսները, սխալ կենսակերպը ու հակաբիոտիկների ընդունումը հարուցում են օգտակար բակտերիաների ոչնչացումը։

Պրոբիոտիկներն անհրաժեշտ են՝

Առողջ մարսողության համար։

Պրոբիոտիկներն օգնում են մարսել և յուրացնել սննդից ստացվող նուտրիենտները։ Դրանք ոչ միայն նպաստում են օրգանիզմի կողմից վիտամինների, հանքանյութերի ու սպիտակուցների յուրացմանը, այլև բարերար ազդեցություն են գործում մարսողական տրակտում նեյրոտրանսմիթերի արտադրության վրա՝ բարելավելով մեր ճանաչողական ֆունկցիան։

Նիհարելու համար։

Պրոբիոտիկները նպաստում են աղիներում հակաբորբոքային միկրոֆլորայի աճին, որը օգնում է ճարպի նվազեցմանը։ Օրինակ, ճապոնական մի հետազոտություն ցույց է տվել, որ 4 շաբաթ շարունակ մարդկանց մի խմբի կողմից պրոբիոտիկների օգտագործման չափաբաժինն ավելացնելիս նրանց գոտկային հատվածի ծավալը փոքրացել է 8.2 տոկոսով։ Գիտնականները համարում են, որ պրոբիոտիկային մթերքները նպաստում են աբդոմինալ ճարպի նվազեցմանը՝ շնորհիվ նյութափոխանակության բարելավման ու հակաբորբոքային ազդանշանների ուժեղացման։

Դետոքսիկացիայի համար։

Պրոբիոտիկները փոխարինում են պաթոգեն, հիվանդածին բակտերիաներին և բարելավում են օրգանիզմի՝ օտարածին նյութերի ու զանազան թափոնների դուրսբերման ունակությունը։ Դրանք կանխում են լյարդին ու այլ օրգաններին ալկոհոլի, հակաբիոտիկների կամ սովորական ցավազրկողների հասցրած վնասները։

Պրոբիոտիկներ ընտրելիս պետք է հաշվի առնել մթերքի մեջ պարունակվող դրանց կենդանի միկրոֆլորան։

Ստորև ներկայացնենք օգտակար պրոբիոտիկների 7 օրինակներ՝

Lactobacillus acidophilus NCFM
Bifidobacterium lactis B1-07 կամ HN019
Bacillus Indicus HU36
Bacillus Subtilis HU58
Lactobacillus rhamnosus HN001
Saccharomyces boulardii:

168.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Բժշկական նորություններ
• Կաթի և ջրի կանոնավոր օգտագործումը լավագույնն է երեխաների համար• Խորը քունը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից. գիտնականներ• Սուրճը կարող է պաշտպանել լյարդի քաղցկեղից. գիտնականներ• Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները• Ինչպես նվազեցնել ինսուլտի վտանգը. Բրիտանացի բժիշկներ• Անպտղության դեմ իրականացվող եզակի վիրահատություն Հայաստանում• Սննդաբանները նշել են լավագույն նախաճաշը նիհարելու համար• Քնել և ջուր խմել. 4 պատճառ, թե ինչու եք ավելի մեծ երևում• Հայտնի է դարձել սովորությունը, որը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը
Առողջություն
• Կաթի և ջրի կանոնավոր օգտագործումը լավագույնն է երեխաների համար• Խորը քունը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից. գիտնականներ• Սուրճը կարող է պաշտպանել լյարդի քաղցկեղից. գիտնականներ• Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները• Ինչպես նվազեցնել ինսուլտի վտանգը. Բրիտանացի բժիշկներ• Անպտղության դեմ իրականացվող եզակի վիրահատություն Հայաստանում• Սննդաբանները նշել են լավագույն նախաճաշը նիհարելու համար• Քնել և ջուր խմել. 4 պատճառ, թե ինչու եք ավելի մեծ երևում• Հայտնի է դարձել սովորությունը, որը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

CHRISTMAS EXPO

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины