Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Փոքրիկ Սերյոժայի վիրահատությունը բարեհաջող է անցել

16 հունվար 2015 05:31 | Կենտրոնի նորություններ, 2015 | Մեջբերում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն:

Ժամը 14:00-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում:

Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարում է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հաշվի առնելով, որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռևս առկա չեն, սակայն մասնագետների կարծիքով կարող են ձևավորվել կարճ ժամանակահատվածում:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրահատության ողջ ընթացքում եղել է բժշկական կենտրոնում: Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում:

Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կենտրոնի նորություններ
• Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը 35 տարեկան է• Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեության գնահատման կողմնորոշիչ ուղեցույց• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ
2015
• Հայաստանում առաջին անգամ նորածինը վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով• Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական հասակում աճուկային ճողվածքի վիրահատության նոր տեսակ• Կոնսիլիում' ՌԴ առաջատար մասնագետների մասնակցությամբ• Համատեղ մշակվում է երեխայի բուժման հետագա ռազմավարությունը• Աշխատանքները շարունակվում են• Բուժումը շարունակվում է• Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար• Երեխայի առողջական վիճակը բարելավվում է

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины