' /> Համատեղ մշակվում է երեխայի բուժման հետագա ռազմավարությունը - «Սուրբ Աստվածամայր»
Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Համատեղ մշակվում է երեխայի բուժման հետագա ռազմավարությունը

18 հունվար 2015 01:04 | Կենտրոնի նորություններ, 2015 | Մեջբերում

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվեց հարթական կոնսիլիումը' Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Մանրամասն քննարկվեցին նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվեց, որ իրականացված բուժման, այդ թվում' գլխուղեղի փորոքների դրենավորման շնորհիվ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս։ Վերլուծելով գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները' հենց կոնսիլիումի ընթացքում կազմակերպվեցին լրացուցիչ որոշ հետազոտություններ։ Մանրամասն քննարկվեցին երեխայի օրգան- համակարգերի գործունեության ապահովման հնարավորությունները, հնարավոր բարդությունների հավանականությունը, դրանցից խուսափելու ուղիները։ Արդյունքում մշակվեց բուժման հետագա ռազմավարություն։

Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը շեշտեց, որ պետք է հիշել, որ երեխան շատ ծանր վնասվածք է ստացել, ինչը մեծ վնաս է հասցրել ամբողջ օրգանիզմին:

«Աստիճանական բուժումն ընթանում է ըստ ծրագրածի: Գործընկերների հետ կայացած բավականին արդյունավետ քննարկումը հնարավորություն կտա բուժման ճշգրիտ ռազմավարություն իրականացնել: Շատ հարցերում մեր կարծիքները համընկնում են: Այժմ առկա է կայունացման միտում»,- ասաց պրոֆեսորը:

Նրա խոսքով' այն ինչին դիմակայել է երեխան, և ինչին հաջողվել է հասնել մասնագետների միահամուռ ջանքերի շնորհիվ' արդեն իսկ մեծ հաջողություն է:

Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին նշեց, որ ինքը գործընկերների հետ Երևանում է ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի, ՌԴ նախարարության հանձնարարությամբ:

«Մենք այստեղ ենք և պատրաստակամ աջակցելու երեխայի առողջական առկա խնդիրներին մեր մասնակցությամբ լուծումներ տալու համար»,- նկատեց պրոֆեսորը:

«Փորձում ենք այնպես անել, որ իրավիճակի համատեղ վերլուծությունը դրական հանգուցալուծում, արդյունք տա»,- ընդգծեց Վալերի Ամչիսլավսկին:

Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմն էլ նշեց, որ հայաստանյան գործընկերների հետ իրենց միավորում է միևնույն վիրաբուժական դպրոցը, երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ նույն մոտեցումները:

Նա վստահեցրեց, որ մասնագիտական քննարկումները հնարավորություն կտան ապահովելու բուժման առավել արդյունավետ ընթացք:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կենտրոնի նորություններ
• Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը 35 տարեկան է• Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեության գնահատման կողմնորոշիչ ուղեցույց• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ
2015
• Հայաստանում առաջին անգամ նորածինը վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով• Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական հասակում աճուկային ճողվածքի վիրահատության նոր տեսակ• Կոնսիլիում' ՌԴ առաջատար մասնագետների մասնակցությամբ• Աշխատանքները շարունակվում են• Փոքրիկ Սերյոժայի վիրահատությունը բարեհաջող է անցել• Բուժումը շարունակվում է• Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար• Երեխայի առողջական վիճակը բարելավվում է

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины