' /> Կոնսիլիում' ՌԴ առաջատար մասնագետների մասնակցությամբ - «Սուրբ Աստվածամայր»
Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Կոնսիլիում' ՌԴ առաջատար մասնագետների մասնակցությամբ

18 հունվար 2015 11:11 | | Կենտրոնի նորություններ, 2015 | Մեջբերում

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան ժամանած առաջատար մասնագետները' Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան ժամանումից անմիջապես հետո այցելեցին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ անցկացվեց շուրջ երկու ժամ տևողությամբ հերթական կոնսիլիումը' ռուս և հայ առաջատար մասնագետների, ինչպես նաև երեխային երկու օր առաջ վիրահատած պրոֆեսորի' Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանի մասնակցությամբ։

Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրեց փոքրիկի բուժման ընթացքը, կատարված հետազոտությունների, բժշկական միջամտությունների հաջորդականությունը:

Երեխային զննելուց հետո, խորհրդակցության ընթացքում ռուս մասնագետները գոհունակությամբ փաստեցին, որ կատարվել են երեխայի բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

«Բարձր ենք գնահատում թե՛ սարքավորումները, թե՛ բժշկական օգնության որակը»,-նշեց Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը: Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին ասաց, որ այս փուլում կարևոր է երեխայի առողջական վիճակի կայունացումը, ինչպես նաև հետագա բարդացումների չեզոքացումը, որը կհանգեցնի ուղեղի գործառույթի վերականգնմանը:

«Մենք պետք է հասկանանք, որ այս պահին պետք է ձգտենք ոչ թե մեծ, կարդինալ փոփոխությունների, այլ աստիճանական դրական զարգացումների»,-նկատեց մասնագետը' հավելելով, որ կարևոր է նաև երեխայի կենսական նշանակության գործառույթների կայունացումը:

Ռուս և հայ մասնագետների մասնակցությամբ այսօր կհրավիրվի ևս մեկ կոնսիլիում' երեխայի բուժման հետագա ընթացքը և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով:

Փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հեռախոսակապի միջոցով կոնսիլումին մասնակցել են նաև Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետները: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել կատարել գլխուղեղի փորոքների դրենավորում: Նշենք, որ կոնսիլիումին մասնակցած արտասահմանյան բոլոր մասնագետները շարունակում են հետաքրքրվել երեխայի վիճակով։

Այս օրերին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակին մշտապես հետևում է նաև ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը' հաճախակի զանգահարելով նախարար Արմեն Մուրադյանին։ Ինչպես նա, այնպես էլ իր կողմից առաջարկված մասնագետները հեռակապի միջոցով ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող միջազգային կոնսիլիումներին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կենտրոնի նորություններ
• Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը 35 տարեկան է• Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեության գնահատման կողմնորոշիչ ուղեցույց• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ
2015
• Հայաստանում առաջին անգամ նորածինը վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով• Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական հասակում աճուկային ճողվածքի վիրահատության նոր տեսակ• Համատեղ մշակվում է երեխայի բուժման հետագա ռազմավարությունը• Աշխատանքները շարունակվում են• Փոքրիկ Սերյոժայի վիրահատությունը բարեհաջող է անցել• Բուժումը շարունակվում է• Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար• Երեխայի առողջական վիճակը բարելավվում է

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины