Портал женских новостей ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО 

ԲԺՇԿԱԿԱՆ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հայաստանում առաջին անգամ նորածինը վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով

05 նոյեմբեր 2015 10:26 | Կենտրոնի նորություններ, 2015 | Մեջբերում

Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ին նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբարարության նշանները:

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ նորածին Մ. Մնեյանը ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ ռեանիմոբիլով տեղափոխվել է նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք: Երեխայի շնչափողում խողովակ է դրվել և միացվել արհեստական շնչառության սարքին: Փոքրիկի կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել է բնածին ծանր զարգացման արատ` ստոծանու ճողվածք ձախից` շնչահեղձություն առաջացնող օղակումով:

Ներարգանդային կյանքում ստոծանու ոչ ճիշտ զարգացման արդյունքում ձախ գմբեթում առաջացած անցքով որովայնի խոռոչի օրգանները տեղակայվել էին կրծքավանդակում։ Ծնվելուց հետո դա պատճառ էր դարձել արագ զարգացող ծանր շնչառական անբավարարության` կյանքին սպառնացող վտանգով: Ախտորոշումից հետո նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Կյանքի ցուցումներով նույն օրը, ժամը 22:00-ին փոքրիկը վիրահատվել է:

Հայաստանում առաջին անգամ նորածինը ծնվելուց ժամեր անց ծայրահեղ ծանր վիճակում վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով: Երկու 6մմ և 3մմ անցքերից կատարվել է թորակոսկոպիա` կրծքավանդակում տեղադրված գործիքներով բարակ և հաստ աղիների գալարները ներուղղվել են որովայնի խոռոչ և ստոծանու 4x3սմ դեֆեկտը փակվել է հանգուցային կարերով:

Վիրահատությունը կատարել են կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Դալլաքյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արա Կարապետյանը: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հոկտեմբերի 26-ին երեխան բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից:

Աղբյուր` Panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Կենտրոնի նորություններ
• Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին:• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը 35 տարեկան է• Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեության գնահատման կողմնորոշիչ ուղեցույց• Համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով• Շնորհակալություն բժիշկ• Համայցերը շարունակվում են• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է. նոր տվյալներ• Բազմապրոֆիլային բուժումը շարունակվում է• Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ
2015
• Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական հասակում աճուկային ճողվածքի վիրահատության նոր տեսակ• Կոնսիլիում' ՌԴ առաջատար մասնագետների մասնակցությամբ• Համատեղ մշակվում է երեխայի բուժման հետագա ռազմավարությունը• Աշխատանքները շարունակվում են• Փոքրիկ Սերյոժայի վիրահատությունը բարեհաջող է անցել• Բուժումը շարունակվում է• Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար• Երեխայի առողջական վիճակը բարելավվում է

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտատերերը:
Ձեզ անհրաժեշտ է Մուտք գործել կամ գրանցվել
Սխալ մուտք կամ գաղտնաբառ
Էլ.հասցե
Գաղտնաբառ
 
Անուն (պարտադիր է)
Էլ.հասցե (պարտադիր է)
Գաղտնաբառ (պարտադիր է)
 

Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մուտք

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Искать статьи по датам
Գ  Ո  Վ  Ա  Զ  Դ
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины